Ինչպե՞ս հաղթել շախմատում

images (1)   Շատ մարդիկ շախմատ են խաղում պարզապես իրենց հաճույքի համար: Նրանք միշտ խաղում են նույն սկզբնախաղը, մրցակցին փորձում են ”շախ և մատ” անել նույն ձևով: Պարտություն կրելիս էլ միշտ նույն ձևով են պարտվում: Սա հանգեցնում է նրան, որ շատ խաղացողներ որոշ ժամանակ անց ասում են, որ շախմատը ձանձրալի է և դադարում են դրանով զբաղվել:

Շատ սկսնակ շախմատիստներ, եթե մի քանի խաղ անընդմեջ պարտվում են, ապա հեշտությամբ հանձնվում են` ասելով, որ շախմատն իր համար չէ: Կան չգրված կանոններ, որոնց իմացությունը կօգնի յուրաքանչյուր սկսնակ շախմատիստի կարճ ժամանակամիջոցում հասնել ցանկալի արդյունքի:
Առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ մեծ ցանկություն հաղթելու համար, զինվել համբերությամբ և անընդմեջ ուսումնասիրել տեսությունը: Եթե ուզում եք մեծ բարձունքներ գրավել, ապա շախմատին լուրջ վերաբերվեք և շատ ժամանակ տրամադրեք պարապմունքներին, նվիրվեք ամբողջությամբ:
1. Ձգտեցեք խաղալ ձեզանից ավելի ուժեղ մրցակցի հետ, որպեսզի կարողանաք հայտնաբերել ձեր սխալները, գրանցեք խաղերը և վերլուծեք՝ վերհիշելով խաղի այն դրվագները, որոնցում թույլ եք տվել այդ սխալները և փորձեք շտկել դրանք:
2. Երբեք չհուսահատվեք պարտություններից, միշտ հիշեք, որ ուշ թե շուտ բոլորն էլ պարտվում են, նույնիսկ աշխարհի չեմպիոնները: Ուստի հանձնվելուց առաջ մի լավ մտածեք, արդյոք սպառվել են մրցակցին դիմագրավելու բոլոր հնարավորությունները:
3. Միշտ ունեցեք խաղային պլան: Աշխատեք խաղալ հասկանալով, նախօրոք մշակեք մի ծրագիր,որի միջոցով ուզում եք առավելության հասնել մրցակցի նկատմամբ,ունեցեք հստակ նպատակ թե գրոհելու, թե պաշտպանվելու դեպքում,ավելի լավ է այդ պլանը թերություններ ունենա, քան թե ընդհանրապես չլինի,պետք է միշտ պատկերացում ունենալ հաջորդ քայլի մասին:
4. Ոչ մի դեպքում մի փորձեք հորինված սկզբնախաղերով սկսել խաղը, դրա համար կան հատուկ մշակված քայլեր, որոնք ստեղծվել են խաղաքարերը հնարավորինս հարմար դիրքեր տեղափոխելու համար: Ավելի լավ է սկզբնական շրջանում սև և սպիտակ դաշտերի համար մեկական ստանդարտ սկզբնախաղ սովորել,իսկ այնուհետև աստիճանաբար այդ հիմքի վրա տարբերակներ ստեղծել:
5. Խաղալուց մի շտապեք, ուշադիր դիտեք խաղատախտակին, արդյոք ձեր խաղաքարերը անվտանգ գոտում են գտնվում: Եթե մրցակցի խաղաքարերը հեռու են ձեր թագավորից, ապա դա դեռ չի նշանակում, որ ձեզ վտանգ չի սպառնում:
6. Թեև ինտուիցիան շատ կարևոր է ցանկացած շախմատիստի համար, այնուամենայնիվ միշտ հաշվարկեք հետագա քայլերը (սկզբնական շրջանում առնվազն 1-2 քայլ, իսկ ավելի հմտանալուց հետո՝ 3-4):
7. Սովորեք միշտ զարգացնել առավելությունը և աշխատեք փրկվել ծանր դիրքերից:
8. Միշտ հիշեք, որ ձեր մրցակիցը նույնպես ունի մշակած ծրագիր ձեզ հաղթելու համար, ուստի կարողացեք վտանգը ներքուստ զգալ: ՈԻշադիր հետևեք նրա կատարած քայլերին, երբեք մի թերագնահատեք նրան, միշտ ստուգեք թագավորի վրա հարձակման հավանականությունը:
9. Ճիշտ օգտագործեք ձեզ հատկացված ժամանակը և ուշադրություն մի դարձրեք մրցակցի շարժումներին, պահվածքին. նա կարող է դիտավորյալ շեղել ձեր ուշադրությունը և հոգեբանորեն ազդել ձեզ վրա: Անտեսեք ամեն ինչ և աշխատեք առավելագույնս կտրվել աշխարհից խաղի ժամանակ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s