Ինչպե՞ս սկսել խաղը

 

     Chess_board_opening_staunton Տարիների ընթացքում շախմատային հսկաների շնորհիվ ստեղծվել և մշակվել են բազմապիսի սկզբնախաղեր, որոնց ճշգրիտ և գրագետ կիրառման դեպքում պարտիայի հենց սկզբից կարելի է հասնել նկատելի հաջողության: Այդ սկզբնախաղերը այլ կերպ կոչվում են դեբյուտներ, որոնց հիմքում ընկած են նույն կանոններն ու օրինաչափությունները:

Սկզբնախաղի էությունը կայանում է նրանում, որ ինչքան հնարավոր է արագ և արդյունավետ զարգացնել ֆիգուրները՝ տեղաբաշխելով նրանց ամենաբարենպաստ դաշտերում: Քանի որ խաղատախտակի կենտրոնում ֆիգուրները իրենց հսկողության տակ ավելի մեծ թվով դաշտեր են վերցնում և հարկ եղած դեպքում կարող են այնտեղից հեշտությամբ տեղափոխվել թե արքայական, թե թագուհու թև, ապա նրանց զարգացումը պետք է ուղղված լինի դեպի կենտրոն:
18-րդ դարի հայտնի ֆրանսիացի երգահան և շախմատիստ Ֆիլիդորը ասել է.                                       «Զինվորները շախմատի հոգին են»: Սկզբնախաղում ֆիգուրների զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է զինվորային կենտրոն կառուցել և ամեն կերպ պահպանել այն՝ ամրացնելով նրանց դիրքերը: Ճիշտ դիրքավորված զինվորները վահանի դեր են ստանձնում սեփական ֆիգուրների համար և նույնիսկ կարող են պայքարել հակառակորդի թեթև ֆիգուրների դեմ, ինչպես նաև հարմար առիթը բաց չեն թողնի մասնակցելու գրոհներին:
Այսպիսով պարտիան սկսվում է կենտրոնական զինվորների առաջխաղացմամբ, որոնք ձգտում են գրավել կենտրոնը, իրենց հերթին ազատելով ֆիգուրների ճանապարհը: Այնուհետև մարտի են նետվում նախ թեթև ֆիգուրները, ապա ծանրերը, քանի որ նավակների ու թագուհու համար բաց տարածություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում նրանք կարող են հարձակման ենթարկվել հակառակորդի թեթև ֆիգուրների կողմից, որոնք սկզբնախաղում ավելի մանևրային են: Ընդ որում ֆիգուրների զարգացումը պետք է լինի համախմբված, նրանք պետք է գործեն որպես մի ամբորջություն և չխանգարեն միմյանց: Պետք է խուսափել միևնույն ֆիգուրով երկու կամ ավելի քայլ կատարել եթե դրա անհրաժեշտությունը չկա, քանզի կունենաք թանկագին ժամանակի կորուստ և մրցակիցը ձեզանից առաջ կանցնի ուժերի համախմբան գործում: Բացի այդ անհրաժեշտ է խելամիտ կատարել քայլը, որպեսզի չհայտնվել այնպիսի իրավիճակում, որ ստիպված լինեք այդ նույն ֆիգուրով ավելորդ քայլ կատարել: Երկու դեպքում էլ կունենաք քայլի կորուստ: Դա շատ հաճախ լինում է թագուհու դեպքում, երբ խաղի սկզբնամասում անհարկի այդ թանկարժեք խաղաքարը նետվում է գրոհի: Վաղաժամկետ թագուհու դուրս բերումը մարտի դաշտ հանգեցնում է զարգացման մեջ հետ մնալուն, քանի որ, հանդիսանալով ամենակարևոր խաղաքարը, գործելով միայնակ հեշտությամբ վերածվում է  լավ թիրախի: Մինչդեռ հակառակորդը քայլ առ քայլ զարգացնում է իր ֆիգուրները, ձեր միայնակ թագուհին վազում է ամբողջ խաղադաշտով՝ ցանկանալով փրկվել մրցակցի թեթև ֆիգուրների գրոհներից:
Սկզբնախաղի անբաժանելի մասն է կազմում արքայի տեղափոխումը անվտանգ և ապահով թաքստոց: Առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է կատարել փոխատեղում այն ուղղությամբ, որտեղ համեմատաբար քիչ են կենտրոնացված հակառակորդի ուժերը:
Որպես կանոն սկզբնախաղն ավարտվում է այն ժամանակ, երբ զարգացել են բոլոր թեթև ֆիգուրները, կատարվել է տեղափոխում, թագուհին թողել է իր տեղը և նավակները միացել են իրար: Ահա մոտավորապես այսպիսի դիրքի պետք է ձգտել հասնել սկզբնախաղում (հարմարավետության համար անտեսված են սևերի քայլերը):

   

Ընդհանրացնելով վերը նշվածները կարելի է կազմել քայլերի այսպիսի հաջորդականություն.

1. Զարգացնել ֆիգուրները                                                                                                               2.Պայքարել կենտրոնի համար                                                                                                         3.Կատարել փոխատեղում
4.Միացնել նավակները                                                                                                                     5.Կառուցել զինվորային պատնեշ
6.Միևնույն ֆիգուրով երկու կամ ավելի քայլ չկատարել
7.Թագուհին անհարկի վաղ գրոհի չնետել

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s