Ֆիգուրների համեմատական արժեքները: Նշագրություն: Պայմանական նշաններ:

chess-pieces 2bԽաղաքարերի միավորները

Շախմատում որպես չափման միավոր սահմանված է մեկ զինվորի արժեքը, քանի որ այն ամենաթույլն է խաղադաշտում: Չափման միավորը հնարավորություն է տալիս ինչ-որ չափով համեմատելու ֆիգուրների ուժերը: Ըստ այդմ էլ ֆիգուրները լինում են թեթև կամ ծանր:

Փիղը հավասարազոր է ձիուն, և դրանց արժեքը երեքական միավոր է: Այսինքն, փիղը կամ ձին իրենց հնարավորություններով (ուժով) հավասարազոր են երեք զինվորի: Նրանց անվանում են թեթև ֆիգուրներ: Նավակի արժեքը հինգ միավոր է. դա հավասար է թեթև ֆիգուրի և երկու զինվորի հավաքական ուժին:
Թեթև ֆիգուրի փոխանակությունը նավակի հետ ստացել է հատուկ՝ որակ շահել (հակառակորդի համար՝ որակ կորցնել) անվանումը: Նավակը թույլ է երկու թեթև ֆիգուրից: Թեև նավակը ունի 5 միավոր, սակայն 2 թեթև ֆիգուրը մոտավորապես հավասարակշռում են նավակին և 2 զինվորին:
Թագուհու արժեքը 9 միավոր է: Կարելի է ասել, որ սա մոտավորապես հավասար է 2 նավակի կամ նավակի, թեթև ֆիգուրի և 1 զինվորի հավաքական ուժին: Իսկ ահա նավակը և 2 թեթև ֆիգուրը ուժեղ են թագուհուց: Թագուհին ու նավակը ծանր ֆիգուրներ են:
Արքան շախմատային խաղի գլխավոր ֆիգուրն է: Նրա ճակատագրից է կախված հանդիպման ելքը: Մրցակցի արքային մատ հայտարարելու նպատակով կարելի է ցանկացած զոհաբերության գնալ: Ընդունված է ասել, որ արքան միավոր չունի կամ պարզեցման համար նրա արժեքը կարելի է համարել հավասար 0-ի: Խաղի սկզբում և միջնախաղում արքան թույլ ֆիգուր է և անընդհատ պաշտպանության կարիք ունի: Սակայն վերջնախաղում, երբ հակառակորդի փոքրաթիվ ուժերի կողմից մատ ստանալու վտանգը չեզոքանում է, նրա ուժն զգալիորեն մեծանում է՝ տատանվելով թեթև ֆիգուրի և նավակի միջև (3-5 միավոր):
Նշված գնահատականները տրվել են շախմատիստների շատ սերունդների փորձի արդյունքների հիման վրա: Սակայն ֆիգուրների և զինվորների այդ արժեքները կարող են փոփոխվել՝ դիրքի առանձնահատկություններից ելնելով: Օրինակ, թեև զինվորը ունի 1 միավոր, նրան թերագնահատելը սխալ է: Երբ վերջնախաղում խաղատախտակին քիչ ֆիգուրներ են մնում, հաղթում է այկ կողմը, որը կարողանում է զինվորը թագուհու փոխարկել:
Երբ կողմերից մեկը ունենում է խաղաքարերի ավելի շատ գումարային միավոր, ընդունված է ասել, որ նա ունի նյութական առավելություն:

Թագուհի – 9 միավոր

Նավակ – 5 միավոր

Փիղ – 3 միավոր

Ձի – 3 միավոր

Զինվոր – 1 միավոր

Արքա – 0 միավոր

Նշագրություն

Յուրաքանչյուր ֆիգուր նշագրվում է իր անվանման առաջին տառով՝ մեծատառով: Օրինակ՝ Ա – արքա, Թ – թագուհի, Ն – նավակ, Փ – փիղ, Ձ – ձի: Զինվորն իր անվանման առաջին տառով չի նշվում, սակայն ճանաչվում է այդպիսի տառի բացակայությամբ. Օրինակ՝ e5, f4, a7:
Ֆիգուրի յուրաքանչյուր քայլ նշագրվում է տվյալ ֆիգուրի անվանման առաջին տառով և այն դաշտով, ուր նա տեղաշարժվում է: Օրինակ՝ Թd5, Փc7, Աh4: Զինվորի քայլը նշագրվում է միայն այն դաշտով, ուր նա տեղաշարժվում է, օրինակ՝ e4, g7, f2:
Երբ ֆիգուրը վերցնում է որևէ խաղաքար, ֆիգուրի անվանման առաջին տառի և դրա տեղաշարժման դաշտի միջև դրվում է «x» նշանը: Օրինակ՝ Նxe4, Ձxh7, Թxb6: Երբ զինվորն է վերցնում որևէ խաղաքար, գրի է առնվում վերցնելու նշանը և տեղաշարժման դաշտը: Օրինակ՝ exd6 կամ axb7: Զինվորի կողանցիկ վերցնելու դեպքում, տեղաշարժման դաշտը համարվում է այն, ուր զինվորը հայտնվում է վերջնականապես:
Եթե երկու նույնանուն ֆիգուր կարող են տեղաշարժվել նույն դաշտ, ապա քայլը նշագրվում է հետևևյալ կերպ.
Ա) եթե երկու ֆիգուրն էլ գտնվում են նույն հորզոնականի վրա՝ ֆիգուրի անվանման առաջին տառը, լքվող ուղղաձիգը և տեղաշարժման դաշտը: Օրինակ, երկու ձիերը գտնվում են g1 և e1 դաշտերում, և դրանցից մեկը տեղաշարժվում է f3 դաշտ, դա նշագրվում է Ձgf3 կամ Ձef3:
Բ) եթե երկու ֆիգուրն էլ գտնվում են նույն ուղղաձիգի վրա՝ ֆիգուրի անվանման առաջին տառը, լքվող հորիզոնականը և տեղաշարժման դաշտը: Օրինակ, երկու ձիերը գտնվում են g1 և g5 դաշտերում, և դրանցից մեկը տեղաշարժվում է f3 դաշտ, դա նշագրվում է Ձ5f3 կամ Ձ1f3:
Գ) եթե ֆիգուրները գտնվում են տարբեր հորիզոնականների և ուղղաձիգների վրա, նշագրման համար գերադասելի է Ա) մեթոդը: Օրինակ, երկու ձիերը գտնվում են h2 և d4 դաշտերում, և դրանցից մեկը տեղաշարժվում է f3 դաշտ, դա նշագրվում է Ձhf3 կամ Ձdf3:
Թվարկված բոլոր դեպքերում, եթե նաև խաղաքար է վերցվում, ապա նշագրվում է Ձdxf3, Ձ5xf3:
Զինվորի փոխարկման դեպքում, նշագրվում է զինվորի փաստացի քայլը, ապա դրվում է «= »  նշանը, որից հետո՝ նոր խաղաքարի անվան առաջին տառը. Օրինակ՝ e8=Թ, h8=Ձ, b1=Փ, g1=Ն, իսկ վերցնելու դեպքում՝ gxf8=Թ:
Շախի դեպքում դրվում է  «+»  նշանը, իսկ մատի դեպքում՝ «#»:
Ոչ-ոքիի առաջարկը պետք է նշվի «= » նշանով:
Պարտիայի գրառման ժամանակ հարկավոր է նշել նաև քայլի հերթական համարը. այնուհետև գրի առնել սպիտակների քայլը, հետո նույն տողում՝ սևերի քայլը:
Օրինակ՝ 1.Ձf3  Ձc6, քանի որ սպիտակների քայլը և սևերի պատասխանը համարվում է մեկ լրիվ քայլ: Եթե գրանցման ժամանակ անհրաժեշտություն է առաջանում սպիտակների կամ սևերի հերթական քայլը բաց թողնելու, ապա այդ քայլի փոխարեն բազմակետ  « … » է դրվում:
Շախմատային նշագրությունը հնարավորություն է ընձեռում՝ նաև դիրքերն ամրագրելու:
Այդ նպատակով նախ՝ գրանցվում է արքայի, ապա՝ թագուհու, նավակների, փղերի, ձիերի և զինվորների զբաղեցրած դաշտերը խաղատախտակի վրա: Միևնույն գույնի միանման խաղաքարերի առկայության դեպքում առաջինը գրի է առնվում 1-ին հորիզոնականին և a ուղղաձիգին մոտ գտնվող խաղաքարի զբաղեցրած դիրքը:
Որպես օրինակ գրանցենք սկզբնական դիրքը.
Սպիտակներ՝ Աe1, Թd1, Նa1, Նh1, Փc1, Փf1, Ձb1, Ձg1, զզ. a2, b2, c2, d2, e2, f2, g2, h2, (16):
Սևեր՝ Աe8, Թd8, Նa8, Նh8, Փc8, Փf8, Ձb8, Ձg8, զզ. a7, b7, c7, d7, e7, f7, g7, h7, (16):
Փակագծերում թվերով նշվում է տվյալ կողմին պատկանող ֆիգուրների և զինվորների ընդհանուր քանակը:

Պայմանական նշաններ

+  –  Շախ,  # – Մատ,  x – Վերցնել,  1/2 – Ոչ-ոքի,  = – հավասար դիրք,
0-0 – Կարճ տեղափոխություն,  0-0-0 – Երկար տեղափոխություն,
! – լավ, ուժեղ քայլ,  !! – գերազանց քայլ,  ? – թույլ, վատ քայլ,  ?? – կոպիտ սխալ,
?! – կասկածելի, ռիսկային քայլ,  !? – ուշադրության արժանի, հետաքրքիր քայլ,
~ – ցանկացած քայլ,  ∞- անորոշ դիրք,  ÐšÐ¾Ð¼Ð¿ÐµÐ½ÑÐ°Ñ†Ð¸Ñ.jpg – փոխհատուցում նյութական առավելությանը,
☉ – ցուգցվանգ,  □ – միակ քայլ,  Δ – կոնկրետ մտադրությամբ,
+= – սպիտակների դիրքը փոքր-ինչ գերադասելի է
=+ – սևերի դիրքը փոքր-ինչ գերադասելի է
± – սպիտակների դիրքը բավական լավ է
∓ –  սևերի դիրքը բավական լավ է
+- – սպիտակները հստակ, որոշիչ առավելություն ունեն
-+ – սևերը հստակ, որոշիչ առավելություն ունեն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s