Շախմատն իրենով այնքան հետաքրքիր է, որ արհեստականորեն ինտրիգ մտցնելու կարիք չկա: Սա այն եզակի սպորտաձևերից է, որը փողի համար չեն խաղում:
Շատ շախմատիստներ, ովքեր պարտություն են կրում, դա վերագրում են քիչ ժամանակին: Սակայն դա ինձ համար անընդունելի է: Դա նույնն է, որ հանցագործը իր կատարած հանցանքը արդարացնի` ասելով, որ այդ ժամանակ հարբած է եղել:
Ալեքսանդր ԱլյոխինԽաղատախտակը նման է երկրագնդին, խաղաքարերը`բնության երևույթներին, խաղի կանոնները` մեր կյանքին, իսկ շախմատիստները` մեզ` մարդկանց:
Թոմաս ՀաքսլիԵրբ դիրքդ հաղթական է, շտապելու և արագ քայլեր կատարելու կարիք չկա: Մոռացի’ր ժամացույցի մասին և ամբողջ ժամանակդ օգտագործի’ր միայն ճիշտ քայլեր կատարելու համար:
Պալ ԲենկոՇատ խաղացողներ, որոնց դիրքը հուսադրող չէ, սովորաբար դանդաղ են քայլերը կատարում, որպեսզի արդարացնեն իրենց պարտությունը:
Էդմար ՄեդնիսՄիշտ ափսոսանքով եմ լցվում այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն կարողանում շախմատ խաղալ:
Սիգբերտ ՏարաշԺամանակը սկսում ես գնահատել այն ժամանակ, երբ դրա կարիքը ամենից շատն ունես:
Վլադիմիր ԿրամնիկԵրբ մրցակցիդ ժամանակը մոտ է սպառվելուն, շարունակի’ր այնպես խաղալ, ինչպես նախկինում: Իսկ երբ քո ժամանակն է սպառվում, մի’ անհանգստացիր: Շարունակի’ր խաղալ նույն ձևով, պարզապես քայլերդ մի փոքր արագ կատարիր:
Ալեքսանդր ԿոտովՇախմատի կանոնները թույլ չեն տալիս ազատ շարժվել: Հաճախ ստիպված ես այնպիսի քայլեր կատարել, որոնք չես ուզում:
Էմանուել ԼասկերԻսկական շախմատիստները շախմատի մասին օրվա ընթացքում 24 ժամ են մտածում:Սա մի կիրք է, որն ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում:
Սիմեն ԱգդեշտեյնԵրբ մրցակցիս ժամանակն է գնում, ես մտածում եմ հաջորդ քայլիս մասին, իսկ երբ իմ հերթն է գալիս, հետագա քայլերս եմ պլանավորում:
Միխայիլ ԲոտվիննիկԲոբի Ֆիշերը յուրաքանչյուր խաղում մրցակիցների նկատմամբ մեծ առավելություն ուներ: Բանն այն է, որ նա կիրառում էր այնպիսի սկզբնախաղեր, որոնք քիչ ժամանակատար են և արդյունքում` խաղավերջում նրան շատ ժամանակ էր մնում, մինչդեռ մրցակիցների ժամանակը գրեթե սպառված էր լինում:
Էդմար ՄեդնիսԵրբ շախմատ խաղում են գրոսմայստերները, բախտի գործոնը բացառված է:
Էմանուել ԼասկերԿյանքը նման է շախմատին. ընդամենը մեկ քայլը կարող է որոշիչ լինել:
Չինական ասացվածքՇախմատը, ինչպես և սերը կարող է ազդեցիկ լինել ցանկացած տարիքում:
Սալո ՖլորՇախմատի մասին պատկերացումները հակասական են: Ոմանք դա համարում են սպորտ, ոմանք` արվեստ: Կարծում եմ` այդքան էլ կարևոր չէ որոշել, թե որ կատեգորիային է դասվում շախմատը: Ժամանակակից շախմատում ամենակարևորը վերջնաարդյունքն է:
Ալեքսանդր Մորոզեվիչ