Այն գրոհը, որի դեպքում որևէ խաղաքար հակառակորդի միանգամից երկու կամ ավելի խաղաքարերի վրա է հարձակվում կոչվում է կրկնակի հարված:
Երբ կրկնակի հարվածը ձին կամ զինվորն են ստեղծում անվանում են ճանկառք (ճանկել կամ ճանկով վերցնել) կամ պատառաքաղ: Առավել վտանգավոր է, երբ հարձակման տակ հայտնված խաղաքարերից մեկն արքան է: Այդ դեպքում հիմնականում պաշտպանվող կողմը ընտրության հնարավորություն չի ունենում և գրոհի ենթարկված ֆիգուրը զոհվում է:
Կրկնակի հարված կարող են հասցնել, առանց բացառության, բոլոր ֆիգուրներն ու զինվորները, նույնիսկ արքան: Սակայն նման հարված իրագործելու առավել մեծ հնարավորություն ունեն թագուհին և ձին, քանի որ նրանք կարող են գրոհել միանգամից ութ տարբեր ուղություններով: Կրկնակի հարվածը հաճախ կործանում է իր զոհերից մեկին:
Կրկնակի հարվածի մասնավոր դեպք է հանդիսանում այն գրոհը, որի դեպքում ստեղծված երկու սպառնալիքներից մեկը մատ հայտարարելու հնարավորություն է ընձեռում:
Կրկնակի հարվածի էությունը կայանում է նրանում, որ կրկնակի հարված իրականացնող խաղաքարը իր քայլով ակնկալում է ունենալ նյութական առավելություն: Եթե հակառակորդի խաղաքարերը պաշտպանված են և նյութական արժեքով բարձր չեն կրկնակի հարված իրականացնող խաղաքարից, կամ դաշտը որտեղ հայտնվել է այդ խաղաքարը հարվածի տակ է, ապա այդ քայլը կորցնում է իմաստը, և ընդունված է այն որպես կրկնակի հարված չդիտարկել:
Կրկնակի հարված է հասցնում թահուհին.
Կրկնակի հարված է հասցնում նավակը.
Կրկնակի հարված է հասցնում փիղը.
Կրկնակի հարված է հասցնում ձին.
Կրկնակի հարված է հասցնում զինվորը.
Կրկնակի հարված է հասցնում արքան.
Կրկնակի հարված,որի դեպքում մատի սպառնալիք է ստեղծվում.
Բաց հարձակում
Այն գրոհը, երբ որևէ քայլով բացվում է դարան մտած ֆիգուրներից մեկի գործողության գիծը, որն անմիջապես սպառնալիք է ստեղծում հակառակորդին, կոչվում է բաց հարձակում: Այն առավել վտանգավոր է, երբ, դարան մտած ֆիգուրի հարձակման գիծն ազատելուց բացի, հեռացողը որևէ խաղաքար է վերցնում, շախ հայտարարում, մատային կամ այլ սպառնալիք ստեղծում:
Սկզբնական դիրք Վերջնական դիրք