20 հետաքրքիր փաստ շախմատի մասին

jgh
1. Չկրկնվող շախմատային պարտիաների       հնարավոր քանակն ավելին է, քան                 ամբողջ տիեզերքում էլեկտրոնների               քանակը: Էլեկտրոնների քանակը                 մոտավորապես 10^795 է, իսկ չկրկնվող       շախմատային պարտիաներինը` 10^1205:

2. Մեկ շախմատային պարտիան կարող է        տևել 5949 քայլ:

3. 1966 թվականին Բոբոցորի և Իրկովի միջև տեղի ունեցած խաղի ժամանակ փոխատեղում քայլն իրականացնելու համար պահանջվեց 42 քայլ, որն ամենաերկարն է շախմատի պատմության մեջ:

4. Շախմատային ամենաերկար խնդիրը ստեղծվել է Բլեթի Օտտոյի կողմից: Այն բաղկացած է 290 քայլից:

5. Արքայի քայլերի հնարավոր քանակը 122 միլիոնից ավելի է:

6. Պաշտոնապես շախմատային ամենաերկար խաղը տևել է 269 քայլ, իսկ պարտիան ավարտվել է ոչ ոքի:

7. Սկզբնական դիրքից երկու քայլով մատ անելու 8 տարբեր ձև կա, իսկ 3 քայլով մատ անելու` 355:

8. Սև և սպիտակ վանդակներից բաղկացած առաջին խաղատախտակը ստեղծվել է Եվրոպայում 1090 թվականին:

9. 1883 թվականին Թոմաս Ուիլսոնը ստեղծեց շախմատային առաջին մեխանիկակական ժամացույցը: Մինչ այդ օգտագործում էին ավազով լցված ժամացույցները: Դրանք առաջին անգամ օգտագործվել են 1862 թվականին Լոնդոնում:

10. Շախմատային ծալվող խաղատախտակը հայտնագործվել է 1125 թվականին շախմատ խաղացող մի հոգևորականի կողմից: Երբ եկեղեցին արգելեց հոգևորականներին շախմատով զբաղվել, նա խաղատախտակը բաժանեց երկու մասի և ծալեց այնպես, կարծես մեկը մյուսի վրա երկու գրքեր էին դրված:

11. Առանց «շախ անելու» քայլերի ռեկորդը գրանցվել է 1992 թվականին Թորթոնի և Ուոլքերի միջև կայացած պարտիայի ժամանակ,որի ընթացքում կատարվել է 100 քայլ:

12. 1882 թվականին Լոնդոնում տեղի ունեցած Մեսոն – Մքենզի պարտիայի ժամանակ  «Թագուհի» խաղաքարով կատարվեց 72 անընդմեջ քայլ:

13. 1988 թվականին Կալիֆորնիայում «Խոր միտք» կոչվող համակարգչային ծրագիրն առաջին անգամ հաղթեց միջազգային գրոսմաստերի:

14. Շախմատում կա սկբնախաղի ավելի քան 1000 տարբերակ, ներառյալ դրանց ենթատեսակները:

15. Անգլերեն լեզվով տպագրված երկրորդ գիրքը շախմատի մասին է:

16. Պատմության մեջ ամենահին շախմատային խաղը վերագրվում է 900-ական թվականներին: Պարտիան տեղի է ունեցել Բաղդադի պատմաբաններից մեկի և նրա ուսանողի միջև:

17. Ամենահին շախմատային խաղատախտակը հայտնաբերվել է Լյուիսի կղզում, Շոտլանդիայի հյուսիսում և վերագրվում է 12-րդ դարին: Այն հավանաբար պատրաստվել է կա’մ Իսլանդիայում, կա’մ Նորվեգիայում, և դրա արտաքին տեսքն օգտագործվել է Հարրի Փոթերում և Սորսրի «Քարը» ֆիլմում կախարդական շախմատային քարեր ստեղծելու գործում:

18. Պատճառներից մեկը, թե ինչու ավանդական շախմատի խաղաքարերը չունեն զինվորի, փղի, թագավորի տեսք, այն է, որ մինչ շախմատի` Եվրոպա հասնելը, այն անցել է իսլամական աշխարհի օրենքների միջով: Իսլամն արգելում է մարդկանց կամ կենդանիների պատկերներով ֆիգուրներ ստեղծել, այդ պատճառով էլ շախմատի խաղաքարերը որոշակի տեսք չունեին: Երբ շախմատը տարածվեց Եվրոպայի քրիստոնեական երկրներում, խաղաքարերի տեսքի մեջ առանձնապես փոփոխություններ չեղան:

19. Սկսնակ խաղացողները կոչվում են «ռուքի», որը գալիս է անգլերեն ”ռուք” բառից: Այն
թարգմանաբար նշանակում է «նավակ»: Սովորաբար նավակները վերջինն են գործողության մեջ մտնում: Նույնը վերաբերում է սկսնակ շախմատիստներին:

20. 1280 թվականին  Իսպանիայում ստեղծվեց զինվորով քայլի նոր տեսակ, որը հնարավորություն էր տալիս մեկ քայլի ժամանակ առաջանալ երկու վանդակով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s