Շախմատի պատմության ռեկորդները

15

Շախմատն աշխարհի ամենաբարդ ու խճճված խաղն է, որն ունի հարուստ պատմություն՝ անհաշվելի փայլուն ուղեղներ, ստացված և ոչ այնքան մրցաշարեր, ձեռքբերումներ ու կորուստներ, այդ թվում և աղմկալի ռեկորդներ:
Ահա դրանցից մի քանիսը.

 

 

1.Աշխարհի չեմպիոնի ամենաերկար տիտղոսակիրը
Էմանուել Լասկերը աշխարհի չեմպիոն է եղել 26 տարի և 337 օր:

2.Մրցաշարի լավագույն խաղացողը
Վիլիամ Ստեյնիցը անցկացրել է 27 մրցաշար 1862-1896թթ․ և հաղթել դրանցից 25-ում։ Նա ունեցել է 160 հաղթանակ, 70 պարտություն և 57 ոչ ոքի։

3.Ամենաերկար հաղթական “արշավը”
1973-1974թթ․ Միխաիլ Տալը ունեցել է 95 անընդմեջ խաղ առանց պարտության։ Նա գրանցել է 46 հաղթանակ և 49 ոչ ոքի։

4.Ամենաերիտասարդ չեմպիոնը
1985 թվականին Սովետական Միության շախմատիստ Գարի Կասպարովը դարձավ պատմության մեջ աշխարհի  ամենաերիտասարդ չեմպիոնը` 22 տարեկան 210 օրական հասակում:

5.Ամենատարեց չեմպիոնը
Վիլիամ Ստեյնիցը 58 տարեկան էր, 10 օր, երբ նա կորցրեց իր տիտղոսը հօգուտ Էմանուլ Լասկերի 1894թ․ մայիսի 26-ին։

6.Ամենաերիտասարդ գրոսմայստերը
Սերգեյ Կարյակինը՝ ծնված 1990թ․, դարձել է գրոսմայստեր 12 տարեկան և 7 ամսեկան հասակում։

7.Ամենատարեց գրոսմայստերը
Արթուր Դեյքը (1910-2000) եղել է ամենատարեց մրցունակ գրոսմայստերը։ Նա դեռ շարունակում էր մասնակցել մրցաշարերին՝ 89 տարեկան հասակում։

8.Ամենատարեց շախմատիստը
Ջեյն Լեդի Կարյուն (1797-1901) ապրել է 104 տարի։

9.Ամենաբարձր “կենդանի վարկանիշը”
Մագնուս Կարլսենը ունի երբևէ ամենաբարձր “կենդանի վարկանիշը”՝ 2878,9, որին նա արժանացել է 2013թ․մարտին։

10.Կատարողական ամենաբարձր վարկանիշը
Բոբի Ֆիշերը ստացավ կատարողականի ամենաբարձր վարկանիշը՝ 3080, երբ պարտության մատնեց Բենտ Լարսենին 6։0 հաշվով։

11.Զուգահեռ անցկացված ամենաշատ խաղերը
2005թ․ հուլիս ամսին Ֆլորիդայի Palm Beach Gardens առևտրի կենտրոնում անցկացվող մրցաշարում գրոսմայստեր Սյուզան Պոլգարը միաժամանակ խաղացել է 326 հակառակորդի դեմ։ Նա ունեցել է 309 հաղթանակ, 14 ոչ ոքի և 3 պարտություն։

12.Զուգահեռ անցկացված ամենաշատ կույր խաղերը
Ռեկորդը գրանցվել է 1960 թվականին Բուդապեշտում, երբ հունգարացի Ջենոս Ֆլեշը, ով միաժամանակ կույր շախմատ էր խաղում 52 մրցակիցների դեմ, հաղթեց   դրանցից 31-ում: Ապա Գերման Մարկ Լենգը 2011 թ․ նոյեմբերին՝ կույր խաղալով միառժամանակ 46 հակառակորդի դեմ ունեցավ 25 հաղթանակ, 19 ոչ ոքի և ընդամենը 2 պարտություն։

13.Վատագույն արդյունքը
Շախմատիստի երբևէ արձանագրած վատագույն արդյունքը պատկանում է կանադացի Մաքլոդին, ով 1889 թվականին Նյու Յորքում կայացած մրցաշարի ժամանակ պարտվեց 31 խաղում:

14.Ամենաերկարատև անհատական մրցաշարը
1985 թվականին էրիկ Նոպերտը 68 ժամում խաղաց 10-ը րոպեանոց շախմատի 500 պարտիա:

15.Ամենաերկար խաղը (ըստ քայլերի քանակի)
Ամենաերկար խաղը (ըստ քայլերի քանակի) տեղի է ունեցել 1989 թ․ Բելգրադում՝ Նիկոլիչի և Արշովիչի միջև։ Նրանք արել են 269 քայլ և խաղացել 20 ժամ։

16.Ամենաերկար խաղը (ըստ ժամանակի)
Ամենաերկար խաղը տևել է 24 ժամ 30 րոպե, որը տեղի է ունեցել 1980թ․ Իսրաելում ։ Ստեփակ-Մաշիան մրցամարտի ընթացքում հակառակորդները արել են 193 քայլ։

17.Ամենակարճ խաղը ըստ քայլերի քանակի
Ամենաարագ մատը շախմատում կոչվում է “Միամիտի մատ” (1.g4 e5 2.f3?? Qh4#)                                                                                                                                                                                                            18.Շախմատի խոշորագույն մրցաշարը
1935-36թթ տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի շախմատի առաջնությունը։ Այն ուներ 700․000 դիմորդ:

19.Ամենահզոր համակարգիչը
Շախմատի ամենահզոր համակարգիչը Հուդինին է՝ 3300 վարկանիշով։

20.Շախմատային ամենամեծ մրցանակը
1992թ․ Ֆիշերը, պարտության մատնելով Սպասկիին, վաստակել է 3,65 մլն $, իսկ վերջինիս շահույթը կազմել է 1,35 մլն $ (մրցաշարի մրցանակային ֆոնդը 5 մլն $ էր)։

21.Ամենավերջին-առաջին գրոհը
Սպիտակները կատարեցին իրենց առաջին գրոհը 94-րդ քայլից հետո (1969թ․ Ստոկհոլմ, Ռոգոֆ- Վիլիամս)։

22.Խաղատախտակի ամենաշատ թագուհիները
Szalanczy-Nguyen, Բուդապեշտ 2009, խաղատախտակին եղել է միաժամանակ 6 թագուհի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s