Գիտե՞ք արդյոք…

                                           Շախմատային ժամացույցներ

70071                                                                                            Հետաքրքիր է շախմատային ժամացույցների ստեղծումը:
Այն ստեղծվել է, որպեսզի շախմատիստները չկարողանան քնել: Սկզբնական շրջանում խաղի ժամանակ ժամացույցներ չեն օգտագործվել: Շախմատիստները կարող էին մի քանի ժամ խաղալ մեկ պարտիայում: 1851թվականին՝ առաջնություններից մեկի ժամանակ, շախմատիստները չեն կարողացել պարտիան ավարտել, քանի որ քնել են: Դրանից հետո ստեղծվեցին ծամանակը հսկող ավազե ժամացույցներ:
Արդեն 1883 թվականին բրիտանացի Թոմաս Ուիլսոնը հայտարարեց, որ դա ելք չէ և ստեղծեց մեխանիկական ժամացույցները:

                                                    Թագուհու քայլերը

keyIntro     Նախկինում «Թագուհի» խաղաքարը կարող էր անկյունագծերով ընդամենը մեկ վանդակով տեղաշարժվել:           Ավելի ուշ թույլատրվեց երկու վանդակով տեղաշարժվել: Սակայն Իսպանիայում տեղի ունեցած հայտնի «Ռեկոնկիստա»-յից հետո թագուհի Իզաբելլան կարգադրեց, որ «Թագուհի» խաղաքարը խաղատախտակի վրա լինի ամենաուժեղը: Ճատրակում, որը շախմատի նախնին է, «Թագուհին» հանդես է գալիս որպես կա’մ նախարար, կա’մ վեզիր (իմաստուն, խորհրդատու): Այսօր էլ տարբեր երկրներում «Թագուհին» շարունակում է այդպես ընկալվել:

                                Մրցավարը

молоток-судьи  Անսովոր դեպք գրանցվեց Հունգարիայի 1900 թվականի թիմային առաջնության ժամանակ։ Վարպետ Կարոլ Շտերկը, որը կատաղի գրոհում էր մրցակցի դիրքի վրա, սպասելով պատասխան քայլին․․․ քնեց։ Երազում նա շարունակում էր իր սուր սպառնալիքները և խաղն ավարտեց մատային գրոհով։ Այն պահին, երբ երջանիկ հաղթողն ընդունում էր թիմակիցների շնորհավորանքները, Շտերկին արթնացրեց մրցավարը՝ հայտնելով, որ նա սպառել է ժամանակը․․․

                                  Ֆիշերի աթոռը

Stul_GL_05       1972 թվականին Ռեյկյավիկում կայացած Ֆիշեր-Սպասսկի պարտիայի ժամանակ ռուսները Սպասսկիի անկայուն խաղը կապեցին Ֆիշերի աթոռի  հետ: Իսլանդական կառավարությունը Ֆիշերի  աթոռի մոտակայքում ոստիկանության 24-ժամյա հսկողություն սահմանեց: Այդ ընթացքում  աթոռը ենթարկվեց քիմիական և ռենտգենյան ճառագայթներով հետազոտությունների, սակայն արտասովոր ոչինչ չհայտնաբերվեց։

 

 

                                           Առանց թագուհու

chess_pieces_photo     Գնացքում ինչ որ մի շախմատասեր նստեց Լասկերի խցիկը և, չճանաչելով մեծ շախմատիստին, նրան առաջարկեց մի երկու պարտիա խաղալ: Աշխարհի չեմպիոնը մտադրվել էր հանգստանալ, այդ պատճառով ասաց, որ հազիվ կարողանում է շարժել ֆիգուրները: Բայց ուղեկիցը շատ համառն էր և մեծահոգաբար հանձն առավ խաղալ առանց թագուհու: Լասկերը շախմատասերից հոգին շուտ ազատելու համար արագորեն հանձնվեց: Բայց մրցակիցը չհանգստացավ և կրկին շարեց ֆիգուրները: Այդժամ Լասկերը որոշեղ դաս տալ համառ հարևանին:
– Ես ամեն ինչ հասկացա, – ասաց Լասկերը, – թագուհին միայն ոտքերի տակ է ընկնում և խանգարում է, և ես ինքս կնախընտրեի խաղալ առանց թագուհու:
Ուղեկիցը երկար ժամանակ ծիծաղում էր, բայց տանուլ տալով հաջորդ պարտիան, մնաց լիակատար տարակուսանքի մեջ: Ապա եկավ նրա հերթը խաղալու առանց թագուհու, և Լասկերը կրկին հանձնվեց: Իսկ ավելի թագուհով անհաջողակ մրցակիցը կրկին արագորեն մատ ստացավ՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ է կատարվում: Ամեն ինչ վերջացավ նրանով, որ շախմատասերը նման խաղից պարզապես խելքը թռցրեց, և մոտակա կայարանում խեղճին սանիտարները պատգարակով տարան:

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s