Դասվարների շախմատային գիտելիքները ամրապնդելու և խորացնելու նպատակով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հուլիսի 13-17-ը անցկացվելու է մեկ շաբաթյա սեմինար պարապմունքներ: Շախմատի հետ մեկտեղ լինելու է մաթեմատիկա և լող:
Ավելի մանրամասն՝ կրթահամալիրի կայքում:
,
Ծրագիր
Թեմա 1. Շախմատ խաղի նպատակը, խաղաքարերի քայլերը և նրանց մոտավոր արժեքները:
Թեմա 2. Հիմնական հասկացությունները. Շախ: Մատ: Պատ: Փոխատեղում: Արքայի առանձնահատկությունները:
Թեմա 3. Զինվորի փոխարկումը, կողանցիկ վերցնելը: Բաց շախ: Կրկնակի շախ: Կապ: Բաց հարձակում: Կրկնակի հարված:
Թեմա 4. Նյութական առավելություն և որակ: Մեկքայլանի խնդիրների կազմում: Դիրքի վերլուծում: Սկզբնախաղի ընտրություն: Երկքայլանի խնդիրների լուծում:
Թեմա 5. Մատ թագուհով և արքայով: Մատ երկու նավակով: Մատ նավակով և արքայով: Շախմատային բլոգի օգնությամբ դասի կազմակերպում: Հետաքրքրաշարժ խաղերի ստեղծում: