Հիմնական հասկացություններ: Զինվորների առանձնահատկությունները:

12
«Զինվորը շախմատային պարտիայի հոգին է»

Ֆրանսուա Ֆիլիդոր

Զինվորների դասավորության կառուցվածքը որոշում է պարտիայի մարտավարական նկարագիրը:

Զինվորներն ի տարբերություն ֆիգուրների կարող են քայլել միայն իրենց իսկ զբաղեցրած ուղղաձիգով, այն էլ միայն առաջ մեկ կամ երկու (սկզբնական դիրքից) վանդակ: Նրանք հակառակորդի խաղաքարը վերցնում կամ շախ են հայտարարում ոչ իրենց քայլի ուղղությամբ:
Զինվորներն իրենց շարժման ուղղությամբ անկյան տակ գրոհում են այն երկու դաշտերը, որոնք իրենցից անմիջապես աջ ու ձախ կողմերում ընկած ուղղաձիգների վրա են գտնվում: Բացի այդ նրանք օժտված են հակառակորդի զինվորը կողանցիկ վերցնելու հատկությամբ:
Զինվորը շախմատային նյութի չափման հիմնական միավորն է. այլ խաղաքարերի «կշիռն» ընդունված է չափել զինվորներով: Զինվորի գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրա՝ այլ խաղաքարերի վերածվելու ընդունակությամբ (փոխարկում):
Կախված զինվորի գտնվելու ուղղաձիգից, տարբերում են արքայական (e), թագուհու (d), փղի (c,f), ձիու (b,g), նավակային (a,h), կենտրոնական (d,e) և եզրային (a,h) զինվորներ:

Կախված զինվորների փոխադարձ դիրքից տարբերում են.
Շրջափակված զինվոր – զինվոր, որի առաջխաղացմանը խոչընդոտում է մրցակցի՝ անմիջապես նրա առաջ կանգնած զինվորը կամ խաղաքարը:
Մեկուսացված զինվոր – զինվոր, որի հարևան ուղղաձիգներում բացակայում են նույն գույնի զինվորներ: Շրջափակմանն առավելապես ենթարկվում են հենց մեկուսացված զինվորները:
Հետամնաց զինվոր – զինվոր, որը, հարևան ուղղաձիգներում նույն գույնի առաջ քաշված զինվորների առկայության դեպքում, ինքը չի կարող շարժվել (շրջափակված է կամ առջևի խաղադաշտերը հարվածի տակ են):
Անցունակ զինվոր – զինվոր, որի ուղղաձիգում չկան մրցակցի զինվորներ, իսկ հարևան ուղղաձիգներում կամ չկան մրցակցի զինվորներ, կամ դրանք չեն հարվածում այն դաշտերը, որոնցով զինվորը պետք է անցնի վերածվելու ճանապարհին:
Պաշտպանված անցունակ զինվոր – անցունակ զինվոր, որը պաշտպանված է նույն գույնի զինվորներով:
Հեռավոր անցունակ զինվոր – անցունակ զինվոր, որը գտնվում է տախտակի՝ մյուս զինվորներից հակառակ կողմում:
Տարանջատ զինվորներ – նույն գույնի զինվորներ, որոնք իրարից բաժանված են մեկ կամ մի քանի ուղղաձիգներով, որոնցում չկան նույն գույնի զինվորներ:
Կապակցված զինվորներ – երկու կամ ավելի զինվորներ հարևան ուղղաձիգներում, որոնք միմյանց պաշտպանելու հնարավորություն ունեն (շաղկապված զինվորներ):
Զինվորների զույգ – նույն գույնի երկու զինվորներ, որոնք գտնվում են կողք կողքի հարևան ուղղաձիգներում:
«Կախված» զինվորներ – երկու կապակցված զինվորներ (սովորաբար կենտրոնական և փղի) միևնույն հորիզոնականում, որոնք պաշտպանված չեն այլ զինվորների կողմից:
Կրկնապատկված (եռապատկված) զինվորներ – նույն գույնի երկու (երեք) զինվորներ նույն ուղղաձիգում:

Տրամագիր # 1

1

Տրամագիր #1-ում սպիտակների a2, b2, d3 և սևերի f4, g5 զինվորները կապակցված զինվորներ են:
Սպիտակների f3, h6 և սևերի b5, b6, b7 զինվորները մեկուսացված զինվորներ են:
b5, b6, b7 զինվորները եռապատկված են:
d3, h6 զինվորները անցունակ զինվորներ են:
g5 զինվորը հետամնաց զինվոր է:

Կապակցված զինվորների համար ամենանպաստավորը սկզբնական դիրքն է, քանի որ նման զինվորներից որևէ մեկի առաջխաղացումը թուլացնում է նրանց՝ մինչև ուղեկիցը նորից կողքին կկանգնի: Հենց կապակցված զինվորների առաջխաղացման հետևանքով էլ առաջանում են ետ մնացած զինվորները (հետամնաց): Հետամնաց և մեկուսացված զինվորները համարյա միշտ սեփական ֆիգուրների պաշտպանության կարիք են զգում:

Տրամագիր # 2

2Զինվորների հատուկ տեսակ են «անձեռնմխելի զինվորները»: Դրանք զինվորներ են, որոնց վրա հարձակումը գրոհող կողմին հանգեցնում է ցուգցվանգի:
Ցուգցվանգի ժամանակ կողմերից որևէ մեկի քայլի դեպքում բերում է տվյալ մրցակցի դիրքի վատացում.
Տրամագիր #2-ում սխալ է 1.Աb5, քանի, որ կա՝ 1. …  Աa7 քայլը և սևերը հաղթում են.
1.Աb4 քայլին սխալ է՝ 1. …  Աa7, քանի որ կա՝ 2.Աb5 քայլը, և հաղթում են սպիտակները.

Զինվորը հասնելով վերջին հորզոնականին գրեթե միշտ փոխարկվում է թահուհու՝ որպես առավել արժեքավոր խաղաքարի: Սակայն երբեմն լինում են դիրքեր, երբ ավելի ձեռնտու է զինվորը վերածել այլ խաղաքարի: Այդպիսի դեպքերն են.
Ա) ստեղծվում է շախ, մատ հայտարարելու կամ կրկնակի հարված՝ հիմնականում պատառաքաղ անելու հնարավորություն. վերջին դեպքում զինվորը վերածում են ձիու:
Բ) անհրաժեշտ է խուսափել անմիջական պատից կամ, ավելի քիչ հանդիպող դեպքերում, պատային վիճակ է ստեղծվում: Հիմնականում օգտագործվում է շախմատային խնդիրներում:

Տրամագիր # 3

3

Տրամագիր #3-ում Է. Լասկերի դասագրքից բերված մի դիրք է, որտեղ սպիտակները կարող են հաղթանակի հասնել, միայն զինվորը ձի փոխարկվելու դեպքում:
Հակառակորդի ձին վերցնելով՝ սպիտակ զինվորը ինքն է փոխարկվում ձի խաղաքարի և կրկնակի հարված է հասցնում (այս դեպքում պատառաքաղ) արքային և թագուհուն, ապա՝ հաջորդ իր քայլին, վերցնելով թագուհին, շահում է նաև նավակը, և խաղադաշտում սպիտակները ունենում են մեկ թեթև ֆիգուրի առավելություն, որի շնորհիվ հեշտությամբ կարողանում են խաղը հաղթել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s