Շախմատային խաղի փուլերը: Նյութական և դիրքային առավելություն: Ցուգցվանգ:

11Շախմատային խաղը բաժանվում է երեք փուլի՝ սկզբնախաղ (դեբյուտ), միջնախաղ (միթելշփիլ) և վերջնախաղ (էնդշփիլ):
Սկզբնախաղը պարտիայի սկզբնական մասն է (մոտավորապես 10-15 քայլ), երբ ուժերի համախմբում է կատարվում, կողմերից յուրաքանչյուրը նախապատրաստվում է հակառակորդի հետ անմիջական բախման, գրոհի և պաշտպանության պլաններ են կազմում, պայքար է մղվում կենտրոնի համար, զարգացնում են ֆիգուրները:


Այս փուլում մատային արդյունքի հասնելը շատ դժվար է, այն էլ՝ միայն հակառակորդի թույլ տված կոպիտ սխալների հետևանքով: Բարձրակարգ շախմատիստների մենամարտերում դա հազվադեպ է պատահում:
Սկզբնախաղում ուժերը միավորելուց հետո խաղը հաջորդ փուլն է թևակոխում՝ միջնախաղ, որտեղ կողմերը ձգտում են միմյանց մատ հայտարարել կամ այնպիսի ակնհայտ նյութական առավելության հասնել, որը հակառակորդին կստիպի հանձնվել: Միջնախաղը բնութագրվում է խաղադաշտում առկա մեծ քանակությամբ խաղաքարերով:
Երբ միջնախաղում պարտիայի ելքը չի վճռվում, ապա փոխանակությունների հետևանքով խաղաքարերի քանակը նվազում է, և պարտիան վերջին փուլն է անցնում՝ վերջնախաղ: Այստեղ առաջնային խնդիրն է ոչ թե մատ հայտարարելը (հաճախ դա անհնար է՝ կողմերի բավարար ուժեր չունենալու պատճառով), այլ՝ զինվորի փոխարկումը թագուհու: Վերջնախաղում չափազանց կարևորվում է արքայի դերը, քանզի պակասում է նրան մատ հայտարարելու վտանգը:
Թեև ընդունված է պարտիան բաժանել փուլերի, այնուամենայնիվ հստակ սահմանազատում չկա:
Շախմատում նյութական առավելությունը պայմանավորված է մրցակիցների խաղաքարերի միասնական ուժով՝ միավորներով: Սակայն նյութական առավելության կարելի է հասնել նաև խաղատախտակի առանձին հատվածում, որը վճռորոշ դեր կարող է ունենալ պարտիայում:
Բացի նյութական առավելությունից շախմատում կարևոր դեր է հատկացվում նաև դիրքային առավելությանը: Դիրքային է համարվում այն առավելությունը, երբ կողմերից մեկի խաղաքարերը մրցակցի խաղաքարերի նկատմամբ ամբողջ խաղատախտակով մեկ (կամ դրա կարևորագույն հատվածներից մեկում) գերադասելի դիրքեր են զբաղեցնում: Առաջին իսկ քայլերից մրցակիցները միմյանց նկատմամբ նման առավելության են ձգտում: Դիրքային առավելության հասնելու ցայտուն օրինակ է արքաների միջև մղվող պայքարը հանդիպակացություն (արքաների համար լավագույն դիրք) գրավելու համար՝ արքան և զինվորը արքայի դեմ վերջնախաղում:
Շատ դեպքերում, ունենալով զգալի նյութական առավելություն, հնարավորություն չի լինում նույնիսկ խաղը փրկել՝ հակառակորդի գերադասելի դիրքի շնորհիվ:
15Օրինակ. հետևյալ դիրքում սևերը նյութական մեծ առավելություն ունեն. նրանց թագուհին փղի դեմ է պայքարում: Սակայն սպիտակները չեն շտապում զենքը վայր դնել: Սև արքան անհաջող դիրք է զբաղեցնում. սա էլ որոշում է նրա ճակատագիրը:
Արքան իր գրաված դաշտին է գամված, և սևերն ի վիճակի չեն 1. …  g4 քայլով նրան ճանապարհ բացել, քանի որ d8-ից մատ կստանան: Թագուհու հնարավորությունները նույնպես սահմանափակ են, քանի որ նա պարտավոր է g2 զինվորին հսկել այլապես՝ սպիտակները g3 քայլով մատ կհայտարարեն: Միաժամանակ՝ փղով e1 դաշտից «մահացու» շախ է սպառնում: 1. … Թe2  2. Փc7! Այժմ սպառնում է 3. Փg3x: Եթե սևերը 1. … Թf2 նախըտնրեին, ապա նորից 2. Փc7! կհետևեր, և սպիտակներն ավելի շուտ կհաղթեին: 2. … Թf2  3. Փd6!
Այս քայլը կոչվում է սպասողական քայլ: Սպասողական են կոչվում այն քայլերը, որոնք քայլի հերթը կամավոր զիջելու նպատակով են կատարվում:
Սևերը ցուգցվանգում են (գերմաներեն «դեր ցուգ»՝ քայլ, «ցվանգ»՝ հարկադրված): Սա այն վիճակն է, երբ ցանկացած կատարած քայլ վատացնում է դիրքը՝ նյութական կամ դիրքային զիջումների հանգեցնելով:
Իրոք, թագուհին չի կարող f2 դաշտը թողնել, քանի որ 4. Փg3x կամ 4. g3x կհետևի, իսկ 3. … g4 այժմ էլ չի կարելի՝ 4. Փe7+ պատասխանի պատճառով: 3. … Թf4+
Սևերն այլևս հաղթանակի մասին չեն մտածում: Նրանք հարկադրված են թագուհին զոհաբերելու, որպեսզի 4. Փ:f4? gf քայլերից հետո խաղը գոնե ոչ-ոքի ավարտեն: Սակայն, նրանց նոր անակնկալ է սպասում: 4. g3+!  Թ:g3  և 5. Փ:g3x:
Այսպիսով՝ սև արքայի անհաջող դիրքի պատճառով թագուհին փղից թույլ գտնվեց:
Ցուգցվանգի օգնությամբ է վճռվում բազմաթիվ պարտիաների ելքը:
8
Ահա դրանցից մեկը: Այս դիրքը, որը կազմել է միջինասիացի շախմատիստ Զայրաբը 819 թ.-ին, թերևս, հանդիսանում է առաջիններից մեկը, որտեղ սպիտակները հասնում են հաղթանակի ցուգցվանգի շնորհիվ:
1. Նe3!    Ձg1:
2. Աf5!  (և ոչ թե Աf4, քանզի՝ կար Աd4 պատասխանը) Աd4:
3. Աf4!   և սևերը հայտնվում են ցուգցվանգում: 3. …  Աc4    4. Աg3  Աd4
5. Նe1 և սևերը կորցնում են ձին:

 

Զինվորային վերջնախաղերում կարևոր նշանակություն ունի պահեստային քայլի առկայությունը: Հետևյալ օրինակում սևերն ունենալով երկու պահեստային քայլի հնարավորություն, շահում են խաղը, քանզի այդ քայլերի շնորհիվ հակառակորդը հայտնվում է ցուգցվանգում:

33

1. …         h5!
2. Աf2      f4
3. Աf3      fg
4. Ա:g3    f5
5. Աf3      f4
6. Աf2      Աf5
7. Աf3      a6!

 

 

 

Ցուգցվանգը կարող է լինել փոխադարձ: Հետևյալ դիրքերում կախված նրանից, թե քայլ կատարելու հերթը ում է պատկանում, նա պարտվում է:

4     7

Լինում են պարտիաներ, որտեղ ցուգցվանգի հասնելու համար կիրառվում է եռանկյունու մեթոդը, որի օգնությամբ հակառակորդին է փոխանցվում քայլ կատարելու հերթը:

55Այս դիրքում սևերի քայլի դեպքում նրանք արագորեն պարտվում են.
1. …  Աc7    2. Աc5     կամ    1. …  Աd8     2. Աd6
Սակայն քայլը սպիտակներինն է, և թվում է, թե նրանք գտնվում են ցուգցվանգում, քանզի՝
1. Աc5- դեպքում կա Աc7, իսկ՝
1. Աd6 Աd8,   2. Աe6  Աc7    3. Աd5 Աc8
Այնուամենայնիվ եռանկյունու մեթոդով հնարավոր է լինում հաղթել.
1. Աd4  Աd8
2. Աc4   Աc8
3. Աd5
և սևերը հայտնվում են ցուգցվանգում:

Քայլի հերթը փոխանցվում է սևերին սպիտակ արքայի մանևրելու շնորհիվ՝ c4-d4-d5 «եռանկյունում»:

11
Ցուգցվանգը լայն կիրառություն ունի շախմատային խնդիրներում: Օրինակ` այս երկքայլանի խնդիրը լուծվում է միայն ցուգցվանգի օգնությամբ:

1. a6!

1. …   Փa4        2. Նb5 #
1. …   Փe8        2. Նd7 #
1. …   Փb7        2. ab #
1. …   Փ:d5       2. Փ:d5 #

 

Սակայն ցուգցվանգը միայն վերջնախաղերում չի հանդիպում: Օրինակ, այս իրական պարտիայում 26-րդ քայլին սպիտակները հայտնվել են ցուգցվանգում:
0
Զեմիշ – Նիմցովիչ (Կոպենհագեն, 1923 թ.)

1. d4  Ձf6    2. c4  e6    3. Ձf3  b6    4. g3  Փb7
5. Փg2  Փe7    6. Ձc3  0-0   7. 0-0  d5   8. Ձe5  c6
9. cd  cd    10. Փf4  a6    11. Նc1  b5    12. Թb3  Ձc6    13. Ձ:c6  Փ:c6    14. h3  Թd7    15. Աh2  Աh5    16. Փd2  f5   17. Թd1  b4    18. Ձb1  Փb5
19. Նg1  Փd6    20. e4  fe!    21. Թ:h5  Ն:f2
22. Թg5  Նaf8    23. Աh1  Ն8f5    24. Թe3  Փd3
25. Նce1  h6:                0-1

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s