Մարտի 29-ին մեդիակենտրոնում մեկնարկեց որակավորման 4-րդ կարգի մրցաշարը:
Այս անգամ ունենք 24 մասնակից:
Մրցաշարի անցկացման կարգը
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 8 խաղափուլով (օրեկան 2 խաղ):
8 հնարավորից 6 միավոր վաստակած մասնակիցներին կշնորհվի 4-րդ մարզական կարգ, իսկ 8 հնարավորից 5 միավոր վաստակած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ, որտեղ նրանց կընձեռնվի հնարավորություն լրացնելու 4-րդ կարգ:
Անհարգելի բացակայության, կարգը խանգարելու, 3 անգամ խիստ նկատողություն ստանալու դեպքերում մասնակիցը կհեռացվի մրցաշարից: Խաղասկզբի համար սահմանված ժամից, առանց նախապես տեղյակ պահելու,15 րոպեից ավելի ուշանալու դեպքում մասնակցին կգրանցվի պարտություն:
Մրցաշարի արդյունքներին և վիճակահանությանը կարող եք հետևել այստեղ`4-րդ կարգ – գարուն 2016: