3-րդ կարգի մրցաշար

2
Շախմատ ենք խաղում առանց դադարի:
4-րդ կարգի մրցաշարի ավարտից անմիջապես հետո մեկնարկեց 3-րդ կարգի որակավորման մրցաշարը, որին մասնակցում է 14 սովորող:

 

Մրցաշարի անցկացման կարգը

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 8 խաղափուլով: 8 հնարավորից 6 միավոր վաստակած մասնակիցներին կշնորհվի 3-րդ մարզական կարգ, իսկ 8 հնարավորից 5.5 միավոր վաստակած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ, որտեղ նրանց կընձեռնվի հնարավորություն լրացնելու 3-րդ կարգ:
Ժամակարգը`1-ական ժամ յուրաքանչյուր մասնակցին՝ մինչև պարտիայի ավարտը:
Խաղը ընթանում է քայլերի գրառումով, յուրաքանչյուր խաղացող պարտավոր է գրի առնել իր և մրցակցի քայլերը ճիշտ, քայլ առ քայլ, հնարավորինս հասկանալի և ընթեռնելի, մրցաշարի համար նախատեսված «բլանկում»:
3 անհնարին քայլ անելու դեպքում գրանցվում է պարտություն: Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի մրցաշարից: Խաղասկզբի համար սահմանված ժամից առանց զգուշացնելու 15 րոպեից ավելի ուշանալու դեպքում մասնակցին կգրանցվի պարտություն:
Մրցաշարի արդյունքներին և վիճակահանությանը կարող եք հետևել այստեղ՝ 3-րդ կարգ – գարուն 2016:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s