Շախմատային կոմբինացիա: Կոմբինացիայի տեսակները:

black_and_white_chessՇախմատը երկու մրցակցի՝ միմյանց դեմ ուղված պլանների (ծրագրերի) պայքար է, որոնցից յուրաքանչյուրը փորձում է իրականացնել իր ծրագիրը և միաժամանակ՝ խոչընդոտել (խափանել) հակառակորդինը:
Մրցակիցները հաճախ ցանկալի արդյունքի են հասնում բազմատեսակ կոմբինացիաների շնորհիվ, որոնք վերջնական նպատակին հասնելու ամենակարճ ուղին են հանդիսանում:

Խաղի ընթացքում հաճախ այնպես է ստացվում, որ կողմերից մեկը մյուսին պարտադրում է խիստ որոշակի ստիպողական քայլեր կատարել, և եթե դրանք ուղեկցվում են նաև զոհաբերություններով, ապա մենք գործ ունենք շախմատային կոմբինացիայի հետ:

Չկա զոհաբերություն՝ չկա և կոմբինացիա: Իսկ երբ է ծնվում կոմբինացիան:
Այն ինչն է դրդում շախմատիստին փնտրելու կոմբինացիա:
Գոյություն ունեն կոմբինացիայի մի շարք դրդապատճառներ, որոնք վերաբերում են հակառակորդի դիրքում տեղ գտած որոշակի թերություններին.
ա) արքայի նեղված կամ անպաշտպան դիրքը,
բ) ֆիգուրների ոչ ներդաշնակ և նեղված դասավորությունը,
գ) անբավարար պաշտպանված կարևոր դաշտերը (կետերը),
դ) անցունակ զինվորի առկայությունը:
Մինչ հղացած կոմբինացիան իրականացնելն անհրաժեշտ է պարզել նրա կոնկրետ նպատակը:
Ելնելով դիրքի առանձնահատկություններից՝ շախմատիստը կարող է նպատակադրվել հասնելու նյութական կամ դիրքային առավելության, մատի, հակառակորդի զինվորային կառուցվածքի քայքայման, զինվորը թագուհու փոխարկելու կամ վատ դիրքում՝ հավերժական շախի, պատի կամ տեսական ոչ-ոքիի …
Շախմատային կոմբինացիան իրականցվում է մարտավարական տարբեր հնարքների միջոցով:
01
Հետևալ դիրքում քայլը սպիտակներինն է: Առաջին հայացքից թվում է, թե սևերը կարող են հեշտությամբ խաղը ավարտել ոչ-ոքիի՝ նավակը փոխանակելով զինվորի և թեթև ֆիգուրներից մեկի հետ: Սակայն, սպիտակների կողմից հետևում է անսպասելի զոհաբերություն՝ Ձf4+: Սևերն անմիջապես ընդունում են ձիու զոհաբերությունը, քանզի հակառակ դեպքում կորցնում էին նավակը՝ Ն:f4:
Այնուհետև հետևում է. 1. Փd7  Նf6,   2. a7   Նa6 3. Փb5+ և սևերը հանձնվում են:

 

Այս օրինակում մրցակիցը զոհաբերության շնորհիվ սև նավակին ստիպեց գրավելու իր համար ոչ նպաստավոր դաշտ, այլ կերպ ասած սպիտակ ձին նավակին հրապուրեց f4 դաշտ:

Տակտիկական տեսանկյունից կոմբինացիաներն ընդունված է առանձնացնել հետևյալ տեսակների՝
ա) հրապուրման կոմբինացիա
բ) շեղման կոմբինացիա
գ) շրջափակման կոմբինացիա
դ) դաշտի ազատման կոմբինացիա
ե) գծի ազատման կոմբինացիա
զ) պաշտպանության վերացման կոմբինացիա

Հարկ է նշել, որ այս դասակարգումը խիստ պայմանական է, քանզի մեկ կոմբինացիան կարող է բնույթով միմյանցից տարբեր մի շարք մարտավարական հնարքներ պարունակել:

000Հետևյալ դիրքը ստացվել է Պետրոսյան – Սիմագին մրցախաղի ժամանակ: Դժվար չէ կռահել, թե քիչ առաջ ինչպիսի սուր պայքար է տեղի ունեցել: Դա հատկապես զգացվում է երկու կողմերի արքաների  «տրամադրությունից», որոնք բոլորովին  «մերկացվել են»:
Եվ ահա, մեր տաղանդաշատ Տիգրան Պետրոսյանը մի փայլուն կոմբինացիա է իրականացնում, որն էլ որոշում է մենամարտի ելքը:
1. Թa8+    Աg7        2. Փ:e5+  Թ:e5
3. Թh8+    Ա:h8       4. Ձ:f7+  Աg7          5. Ձ:e5
Եվ սևերը հանձնվեցին:

Այս գերազանց կոմբինացիան միանգամից պարունակում է երեք թեմա՝ հրապուրում, շեղում և կրկնակի հարված: Դա հազվադեպ երևույթ է շախմատային պրակտիկայում:

Շախմատում կոմբինացիան միանգամայն յուրահատուկ տեղ է զբաղեցնում: Կոմբինացիա որոնելիս առավել դժվար է հայտնաբերել առաջին քայլը՝ զոհաբերությունը, քանզի հետագա տարբերակների հաշվարկը դժվար չէ. հակառակորդը զրկվում է ընտրության հնարավորությունից, քանզի ի վիճակի չէ պարտադրված տարբերակից շեղվելու, այսինքն՝ այլ կերպ խաղալու, քանի որ դա եթե ոչ պարտության, ապա սեփական դիրքի բացահայտ վատացման է հանգեցնում:
Կոմբինացիան անսպասելի, աներևակայելի կերպով փոխում է խաղի սովորական ընթացքը: Ինչպես շեշտել է աշխարհի չեմպիոն Լասկերը, կոմբինացիան արժեքների անսպասելի վերագնահատման է կոչված: Այդ միտքն է զարգացնում նաև Բոտվիննիկը. «Շախմատիստն արդեն առաջին քայլերից վարժվում է արժեքների սովորական գնահատմանը, սակայն դիրքեր են ստեղծվում, որտեղ այդ գնահատականները չեն գործում: Օրինակ՝ թագուհին կարող է թույլ գտնվել մի չնչին զինվորից: Գնալ այդ դիրքերին կարելի է միայն զոհաբերության ճանապարհով»:
Կոմբինացիոն շրջանակներում են հատկապես դրսևորվում շախմատիստի այնպիսի վառ առանձնահատկությունները, ինչպիսիք են՝ մտածողության ինքնօրինակությունը, երևակայությունը, հեռուն տեսնելու և հաշվարկելու ունակությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s