Շախմատը կրթահամալիրում (2016-2017 ուսումնական տարի)

chess-figures2016-2017 ուսումնական տարում շախմատի դասընթացը կազմակերպվում և իրականացվում է բազմատեսակ մրցաշարերի և նախագծերի տեսքով։ Մեծ աշխատանք է կատարվում նաև տարրական դասարանների  դասավանդողների հետ՝ անցկացվում են շախմատային սեմինարներ, որակավորման մրցաշարեր և առցանց ուսուցում։

Օրացուցային պլան

Ներդպրոցական մրցաշարեր – ամիսը մեկ անգամ, կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Միջդպրոցական առաջնություններ  – կրթահամալիրի աշնանային (հոկտեմբեր ամսին) և գարնանային (մարտ ամսին) օլիմպիադաներ – ընտրական փուլը դպրոցներում, եզրափակիչը՝ մեդիակենտրոնում
4-րդ կարգի որակավորման մրցաշար – նոյեմբեր և ապրիլ ամիսներին, մեդիակենտրոնում
3-րդ կարգի որակավորման մրցաշար – նոյեմբեր և ապրիլ ամիսներին, մեդիակենտրոնում
2-րդ և 1-ին կարգի որակավորման մրցաշարեր – Տ․Պետրոսյանի անվան Շախմատի տանը
Դպրոցականների օլիմպիադայի համայնքային փուլ – Շախմատի ակադեմիայում նոյեմբեր ամսին
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար – Շախմատի ակադեմիայում (հունվարի 8-16ը)
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շախմատի օլիմպիադա – Շախմատի ակադեմիայի Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղ, փետրվար ամսին
Շախմատի ամենամսյա ֆլեշմոբ – ամսվա վերջին ուրբաթ օրը, առցանց։

Կրթահամալիրում իրականացվում է նաև շախմատի լրացուցիչ կրթություն, երեխայի շախմատային գիտելիքները խորացնելու նպատակով։ Լրացուցիչ պարապմունքները նախատեսված են ինչպես կրթահամալիրում, այնպես էլ այլ դպրոցներում սովորող երեխաների համար։ Ընդունելությունը ամեն ամիս՝ առանց տարիքային սահմանափակման։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s