Շախմատի որակավորման մրցաշարեր մեդիակենտրոնում


Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում անցկացվում են շախմատի որակավորման 4-րդ և 3-րդ կարգի մրցաշարեր։
Անցկացման վայրը՝ Մեդիակենտրոն
Խաղերի սկիզբը՝ 15։00-ին
Մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով, 8 խաղափուլով (օրեկան 2 խաղ):

 

Մրցաշարերի անցկացման կարգը

4-րդ կարգի մրցաշարին կարող է մասնակցել մարզական կարգ չունեցող ցանկացած սովորող, ով տիրապետում է շախմատի հիմնական կանոններին: 8 հնարավորից 6 միավոր վաստակած մասնակիցներին կշնորհվի 4-րդ մարզական կարգ, իսկ 8 հնարավորից 5 միավոր վաստակած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ, որտեղ նրանց կընձեռնվի հնարավորություն լրացնելու 4-րդ կարգ: Մրցաշարն անցկացվում է առանց ժամանակի սահմանափակման և քայլերի գրառման։

3-րդ կարգի մրցաշարին կարող է մասնակցել մարզական 4-րդ կարգ ունեցող ցանկացած սովորող ՝ ներկայացնելով գրքույկը: 8 հնարավորից 6 միավոր վաստակած մասնակիցներին կշնորհվի 3-րդ մարզական կարգ, իսկ 8 հնարավորից 5.5 միավոր վաստակած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ, որտեղ նրանց կընձեռնվի հնարավորություն լրացնելու 3-րդ կարգ: Ժամակարգը`1-ական ժամ յուրաքանչյուր մասնակցին՝ մինչև պարտիայի ավարտը: Խաղը ընթանում է քայլերի գրառումով, յուրաքանչյուր խաղացող պարտավոր է գրի առնել իր և մրցակցի քայլերը ճիշտ, քայլ առ քայլ, հնարավորինս հասկանալի և ընթեռնելի, մրցաշարի համար նախատեսված «բլանկում»:

Մրցաշարերին անհարգելի բացակայության, կարգը խանգարելու, 3 անգամ խիստ նկատողություն ստանալու դեպքերում մասնակիցը կհեռացվի մրցաշարից: Խաղասկզբի համար սահմանված ժամից, առանց նախապես տեղյակ պահելու,15 րոպեից ավելի ուշանալու, ինչպես նաև խաղի ընթացքում 3 անհնարին քայլ անելու դեպքում մասնակցին կգրանցվի պարտություն:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s