Սեպտեմբերի 3-ին կրթահամալիրում կանցկացվի շախմատի պարապմունք, որի թեման կլինի շախմատի ֆլեշմոբը և որակավորման մրցաշարերը։
Վայրը՝ Մեդիակենտրոն։
Ժամը՝ 09:20 – 10։00։
Մասնակիցները՝ արևմտյան դպրոցի 3-2 դասարանի սովորողներ։
Բովանդակությունը
1.Որակավորման մրցաշարերի անցկացման կարգը – մասնակիցները ծանոթանում են մրցաշարային կաննոնների հետ, սովորում են օգտվել շախմատի ժամացույցներից, յուրացնում են քայլերի կատարման և գրառման հետ կապված բոլոր նրբությունները։
2.Սեպտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքների ընտրությունը – մասնակիցներն իրենք են առաջարկում կազմվող խնդիրների պահանջները, միասին քննարկում ենք բարդության աստիճանը, և արդյունքում՝ հերթական ամենամսյա ֆլեշմոբին սովորողները մասնացում են մեծ հաճույքով։