1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) Շախմատի ուսումնական կենտրոնը (այսուհետ՝ ուսումնական կենտրոն) կրթահամալիրի մասնաճյուղ է:
3. Ուսումնական կենտրոնի ղեկավարին (այսուհետ՝ ղեկավար) կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
4. Ուսումնական կենտրոնը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
5. Ուսումնական կենտրոնը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
6. Ուսումնական կենտրոնի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
7. Ուսումնական կենտրոնը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և դպրական կենտրոնի կանոնադրություններով:
8. Ուսումնական կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Րաֆֆու 57:
9. Ուսումնական կենտրոնը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
10. Ուսումնական կենտրոնն ունի էլեկտրոնային բլոգ` arnoldmiqayel.wordpress.com, որը գործում է որպես ուսումնական կենտրոնի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց։
- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
- Ուսումնական կենտրոնի գործունեության նպատակներն են՝
• բարելավել կրթահամալիրի կրտսեր դպրոցների դասվարների շախմատ առարկայի դասավանդման հմտությունները և սովորեցնել շախմատ խաղալ.
• խորացնել սովորողների շախմատային գիտելիքները, ձևավորել և զարգացնել շախմատային հմտություններն ու կարողությունները, նախապատրաստել որակավորման մրցաշարերին.
• շախմատ խաղի միջոցով նպաստել սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը, հոգևոր աշխարհի և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների ձևավորմանը, ինքնադրսևորմանը.
• կատարելագործել սովորողի երևակայությունը, վերլուծական կարողությունները, դրանով իսկ նպաստելով ուսումնական մյուս առարկաների ուսումնասիրմանը.
• զարգացնել սովորողի հիշողությունը, ուշադրությունը, կամքի ուժը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ճաշակը, գեղեցիկը ընկալելու և գնահատելու կարողությունները. - ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՆԵՈՒԹՅՈՒՆԸ
- Ուսումնական կենտրոնի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար ուսումնական կենտրոնն ունի համապատասխան տարածքներ՝ ապահովված շախմատի համար անհրաժեշտ գույքով:
- Ուսուցչական խմբերը ուսումնական կենտրոնում աշխատելու թույլտվություն են ստանում Տնօրենի հրամանով:
- Առանձին ուսուցիչը ուսումնական կենտրոնում կարող է լրացուցիչ գիտելիքներ և փորձ ձեռք բերել:
- ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
- Ուսումնական կենտրոնի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ղեկավարը:
- Ուսումնական կենտրոնի ղեկավարը`
- կազմակերպում և ղեկավարում է ուսումնական կենտրոնի ընթացիկ գործունեությունը.
- Խորհրդի հաստատմանն է ներկայացնում ուսումնական կենտրոնի զարգացման ծրագիրը.
- համակարգում և իրականացնում է կրտսեր դպրոցներում և մեդիակենտրոնում անցկացվող շախմատի մրցաշարերը.
- համակարգում և իրականացնում է ամենամսյա շախմատի ֆլեշմոբը.
- անհրաժեշտության դեպքում կազմակերպում է առաջին բժշկական օգնություն.
- ստեղծում է սովորողի և ուսուցչի առողջության, հիգիենայի, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմաններ.
- վերահսկողություն է իրականացնում ուսումնական կենտրոնում ինքնասպասարկման աշխատանքների կազմակերպմանը.
- հետևում է լրացուցիչ կրթության պայմանագրերի կնքմանը և այդ պայմանագրերում բոլոր կետերի պահպանմանը.
- սահմանված կարգով ներկայացնում է ուսումնական կենտրոնի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
- օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
- ուսումնական կենտրոնի աշխատանքները կազմակերպելու համար Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատող ընդունելու մասին.
- կատարում է Տնօրենի հանձնարարություններ.
- ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:1.ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
2.Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի Ուսումնական կենտրոնին հատկացնում է գույք, միջոցներ:
3.Ուսումնական կենտրոնի ղեկավարը պատասխանատու է Ուսումնական կենտրոնին հանձնված տարածքի, գույքի, նպատակային օգտագործման, պահպանման և խնամքի համար:
4.Ուսումնական կենտրոնի ֆինանսական միջոցները գոյանում են լրացուցիչ կրթության վճարներից:
5.Ուսումնական կենտրոնի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը: