Ապրիլի 15-19-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում կանցկացվի շախմատի գարնանային միջդպրոցական առաջնությունը՝ «Գարուն 2019» – բացօթյա մրցաշար-ստուգատեսը։
Ապրիլի 15 – Արևելյան դպրոց – 11:00-13:30
Ապրիլի 16 – Հարավային դպրոց – 12:00-13:30
Ապրիլի 17 – Հյուսիսային դպրոց – 12:00-13:30
Ապրիլի 18 – Արևմտյան դպրոց – 11:00-13:30
Ապրիլի 19 – Մեդիակենտրոն – 11:00-13:30
Մրցաշարին կմասնակցեն ներդասարանական մրցաշարերին լավագույն արդյունքներ ցույց տված աշակերտները։ Ընտրական փուլը կանցկացվի կրտսեր դպրոցներում, իսկ եզրափակիչը՝ մեդիակենտրոնում, որտեղ ամեն դպրոցից կմասնակցի 8 սովորող՝ 6 տղա և 2 աղջիկ։