Շախմատը կրթահամալիրում (2019-2020 ուսումնական տարի)

2019-2020 ուսումնական տարում շախմատի դասընթացի կազմակերպումն ու իրականացումը կրկին կլինի բազմատեսակ մրցաշարերի և նախագծերի տեսքով։

Դասվարների շախմատային գիտելիքներն ու ընդունակությունները խորացնելու նպատակով կազմակերպվում են շախմատային սեմինարներ, ստուգիչ մրցաշարեր և առցանց ուսուցում։

Օրացուցային պլան

Կրթահամալիրում սովորող երեխաները և շախմատի լրացուցիչ կրթության սովորողները տարվա ընթացքում մասնակցում են հետևյալ մրցաշարերին և նախագծերին.

Ներդասարանային մրցաշարեր – շաբաթը մեկ անգամ, կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Ներդպրոցական մրցաշարեր – ամիսը մեկ անգամ, կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Միջդպրոցական առաջնություններ  – կրթահամալիրի աշնանային (հոկտեմբեր ամսին) և գարնանային (ապրիլ ամսին) օլիմպիադաներ – ընտրական փուլը դպրոցներում, եզրափակիչը՝ Մեդիակենտրոնում

Ներդասարանային մրցաշարերը կազմակերպում և իրականացնում են դասվարներն իմ համակարգմամբ։ Ներդպրոցական և միջդպրոցական մրցաշարերը համակարգում և իրականացնում եմ ես՝ դասվարների ակտիվ մասնակցությամբ։

4-րդ կարգի որակավորման մրցաշար – Շախմատի ֆեդերացիայի դպրոցներում և Ակադեմիայում
3-րդ կարգի որակավորման մրցաշար – Շախմատի ֆեդերացիայի դպրոցներում և Ակադեմիայում
2-րդ և 1-ին կարգի որակավորման մրցաշարեր – Տ․Պետրոսյանի անվան Շախմատի տանը
Դպրոցականների օլիմպիադայի համայնքային փուլ – Շախմատի ակադեմիայում նոյեմբեր ամսին
Կայծակնային Շախմատի մրցաշար նվիրված կրթահամալիրի տոնին – նոյեմբեր ամսին Մեդիակենտրոնում
Պատանեկան առաջնություններ – Տ․Պետրոսյանի անվան Շախմատի տանը հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար – Շախմատի ակադեմիայում (հունվարի 8-16ը)
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շախմատի օլիմպիադա – Շախմատի ակադեմիայի Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղ, փետրվար ամսին
Արագ Շախմատի մրցաշար Մայիսյան հավաքի օրերին – մայիս ամսին՝ կրտսեր դպրոցներում
Ստեփան Ավագյանի հուշամրցաշար – Ջերմուկ քաղաքում (հուլիսի 1-11ը)

Շախմատի ամենամսյա ֆլեշմոբ – ամսվա վերջին ուրբաթ օրը, առցանց։

Ֆլեշմոբի առաջադրանքները կազմում եմ ես, և ինքս էլ ստուգում եմ պատասխանները։ Այնուհետև դասվարների հետ միասին վերլուծում ենք բոլոր խնդիրները։

Շախմատի լրացուցիչ կրթություն – նախատեսված է տարատարիք սովորողների համար նրանց շախմատային գիտելիքները խորացնելու նպատակով։ Պարապմունքներն անցկացվում են դասերից հետո կրթահամալիրի կրտսեր դպրոցներում և մեդիակենտրոնում։ Մասնակցում են ինչպես կրթահամալիրի, այնպես էլ այլ դպրոցներում սովորող երեխաները։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s