Շախմատային խաղի փուլերը: Նյութական և դիրքային առավելություն: Ցուգցվանգ:

shahmatnaya_doska_1600x1200Շախմատային խաղը բաժանվում է երեք փուլի՝ սկզբնախաղ (դեբյուտ), միջնախաղ (միթելշփիլ) և վերջնախաղ (էնդշփիլ):
Սկզբնախաղը պարտիայի սկզբնական մասն է (մոտավորապես 10-15 քայլ), երբ ուժերի համախմբում է կատարվում, կողմերից յուրաքանչյուրը նախապատրաստվում է հակառակորդի հետ անմիջական բախման, գրոհի և պաշտպանության պլաններ են կազմում, պայքար է մղվում կենտրոնի համար, զարգացնում են ֆիգուրները:


Այս փուլում մատային արդյունքի հասնելը շատ դժվար է, այն էլ՝ միայն հակառակորդի թույլ տված կոպիտ սխալների հետևանքով: Բարձրակարգ շախմատիստների մենամարտերում դա հազվադեպ է պատահում:
Սկզբնախաղում ուժերը միավորելուց հետո խաղը հաջորդ փուլն է թևակոխում՝ միջնախաղ, որտեղ կողմերը ձգտում են միմյանց մատ հայտարարել կամ այնպիսի ակնհայտ նյութական առավելության հասնել, որը հակառակորդին կստիպի հանձնվել: Միջնախաղը բնութագրվում է խաղադաշտում առկա մեծ քանակությամբ խաղաքարերով:
Երբ միջնախաղում պարտիայի ելքը չի վճռվում, ապա փոխանակությունների հետևանքով խաղաքարերի քանակը նվազում է, և պարտիան վերջին փուլն է անցնում՝ վերջնախաղ: Այստեղ առաջնային խնդիրն է ոչ թե մատ հայտարարելը (հաճախ դա անհնար է՝ կողմերի բավարար ուժեր չունենալու պատճառով), այլ՝ զինվորի փոխարկումը թագուհու: Վերջնախաղում չափազանց կարևորվում է արքայի դերը, քանզի պակասում է նրան մատ հայտարարելու վտանգը:
Թեև ընդունված է պարտիան բաժանել փուլերի, այնուամենայնիվ հստակ սահմանազատում չկա:

Շախմատում նյութական առավելությունը պայմանավորված է մրցակիցների խաղաքարերի միասնական ուժով՝ միավորներով: Սակայն նյութական առավելության կարելի է հասնել նաև խաղատախտակի առանձին հատվածում, որը վճռորոշ դեր կարող է ունենալ պարտիայում:
Բացի նյութական առավելությունից շախմատում կարևոր դեր է հատկացվում նաև դիրքային առավելությանը: Դիրքային է համարվում այն առավելությունը, երբ կողմերից մեկի խաղաքարերը մրցակցի խաղաքարերի նկատմամբ ամբողջ խաղատախտակով մեկ (կամ դրա կարևորագույն հատվածներից մեկում) գերադասելի դիրքեր են զբաղեցնում: Առաջին իսկ քայլերից մրցակիցները միմյանց նկատմամբ նման առավելության են ձգտում: Դիրքային առավելության հասնելու ցայտուն օրինակ է արքաների միջև մղվող պայքարը հանդիպակացություն (արքաների համար լավագույն դիրք) գրավելու համար՝ արքան և զինվորը արքայի դեմ վերջնախաղում:

Շատ դեպքերում, ունենալով զգալի նյութական առավելություն, հնարավորություն չի լինում նույնիսկ խաղը փրկել՝ հակառակորդի գերադասելի դիրքի շնորհիվ:

Տրամագիր # 1

1

Օրինակ` տրամագիր #1-ում սևերը նյութական մեծ առավելություն ունեն. նրանց թագուհին փղի դեմ է պայքարում: Սակայն սպիտակները չեն շտապում զենքը վայր դնել: Սև արքան անհաջող դիրք է զբաղեցնում. սա էլ որոշում է նրա ճակատագիրը:
Արքան իր գրաված դաշտին է գամված, և սևերն ի վիճակի չեն 1. …  g4 քայլով նրան ճանապարհ բացել, քանի որ d8-ից մատ կստանան: Թագուհու հնարավորությունները նույնպես սահմանափակ են, քանի որ նա պարտավոր է g2 զինվորին հսկել այլապես՝ սպիտակները g3 քայլով մատ կհայտարարեն: Միաժամանակ՝ փղով e1 դաշտից «մահացու» շախ է սպառնում:
1. …  Թe2    2.Փc7!   Այժմ սպառնում է՝ 3.Փg3#:
Եթե սևերը 1. …  Թf2 նախըտնրեին, ապա նորից  2.Փc7! կհետևեր, և սպիտակներն ավելի շուտ կհաղթեին՝ 2. …  Թf2    3.Փd6!
Այս քայլը կոչվում է սպասողական քայլ: Սպասողական են կոչվում այն քայլերը, որոնք քայլի հերթը կամավոր զիջելու նպատակով են կատարվում:
Սևերը ցուգցվանգում են (գերմաներեն «դեր ցուգ»՝ քայլ, «ցվանգ»՝ հարկադրված): Սա այն վիճակն է, երբ ցանկացած կատարած քայլ վատացնում է դիրքը՝ նյութական կամ դիրքային զիջումների հանգեցնելով:
Իրոք, թագուհին չի կարող f2 դաշտը թողնել, քանի որ  4.Փg3# կամ 4.g3# կհետևի, իսկ
3. …  g4 այժմ էլ չի կարելի՝ 4.Փe7+ պատասխանի պատճառով:
3. … Թf4+  Սևերն այլևս հաղթանակի մասին չեն մտածում: Նրանք հարկադրված են թագուհին զոհաբերելու, որպեսզի 4.Փxf4?  gxf4 քայլերից հետո խաղը գոնե ոչ-ոքի ավարտեն: Սակայն, նրանց նոր անակնկալ է սպասում` 4.g3+!  Թxg3  և 5.Փxg3#:
Այսպիսով՝ սև արքայի անհաջող դիրքի պատճառով թագուհին փղից թույլ գտնվեց:

Ցուգցվանգի օգնությամբ է վճռվում բազմաթիվ պարտիաների ելքը:

Տրամագիր # 2

2Ահա դրանցից մեկը՝ տրամագիր #2: Այս դիրքը, որը կազմել է միջինասիացի շախմատիստ Զայրաբը 819 թ.-ին, թերևս, հանդիսանում է առաջիններից մեկը, որտեղ սպիտակները հասնում են հաղթանակի ցուգցվանգի շնորհիվ:
1.Նe3!  Ձg1    2.Աf5!  (և ոչ թե Աf4, քանզի՝ կար Աd4 պատասխանը) Աd4:
3.Աf4!   և սևերը հայտնվում են ցուգցվանգում:
3. …  Աc4    4.Աg3  Աd4    5. Նe1 և սևերը կորցնում են ձին:

Զինվորային վերջնախաղերում կարևոր նշանակություն ունի պահեստային քայլի առկայությունը:

Տրամագիր # 3

3

Տրամագիր #3-ում սևերն ունենալով երկու պահեստային քայլի հնարավորություն, շահում են խաղը, քանզի այդ քայլերի շնորհիվ հակառակորդը հայտնվում է ցուգցվանգում:
1. …  h5!    2.Աf2  f4    3. Աf3  fxg3    4.Աxg3  f5    5.Աf3  f4    6.Աf2  Աf5    7.Աf3  a6!

Ցուգցվանգը կարող է լինել փոխադարձ: Տրամագիր #4-ում և Տրամագիր #5-ում կախված նրանից, թե քայլ կատարելու հերթը ում է պատկանում, նա պարտվում է:

             Տրամագիր # 4                              Տրամագիր # 5

4    5

Լինում են պարտիաներ, որտեղ ցուգցվանգի հասնելու համար կիրառվում է եռանկյունու մեթոդը, որի օգնությամբ հակառակորդին է փոխանցվում քայլ կատարելու հերթը:

Տրամագիր # 6

6

Տրամագիր #6-ում սևերի քայլի դեպքում նրանք արագորեն պարտվում են.
1. …  Աc7    2.Աc5      կամ      1. …  Աd8    2.Աd6
Սակայն քայլը սպիտակներինն է, և թվում է, թե նրանք գտնվում են ցուգցվանգում, քանզի՝
1.Աc5-ի դեպքում կա Աc7, իսկ՝  1.Աd6  Աd8    2.Աe6  Աc7    3.Աd5 Աc8
Այնուամենայնիվ եռանկյունու մեթոդով հնարավոր է լինում հաղթել.
1.Աd4!  Աd8    2.Աc4!  Աc8    3.Աd5  և սևերը հայտնվում են ցուգցվանգում:
Քայլի հերթը փոխանցվում է սևերին սպիտակ արքայի մանևրելու շնորհիվ՝ c4-d4-d5 «եռանկյունում»:

Ցուգցվանգը լայն կիրառություն ունի շախմատային խնդիրներում:

Տրամագիր # 7

7Տրամագիր #7-ի երկքայլանի խնդիրը լուծվում է միայն ցուգցվանգի օգնությամբ:
1.a6!  Փa4    2.Նb5#     1. …  Փe8    2.Նd7#     1. …  Փb7    2.axb7#     1. …  Փxd5    2.Փxd5#

Սակայն ցուգցվանգը միայն վերջնախաղերում չի հանդիպում:

Տրամագիր # 8

8

Օրինակ, այս իրական պարտիայում՝ տրամագիր #8 (Զեմիշ – Նիմցովիչ (Կոպենհագեն, 1923 թ.)), 26-րդ քայլին սպիտակները հայտնվել են ցուգցվանգում:

1.d4  Ձf6    2.c4  e6    3.Ձf3  b6    4.g3  Փb7    5.Փg2  Փe7    6.Ձc3  0-0    7.0-0  d5    8.Ձe5  c6
9. cxd5  cxd5    10.Փf4  a6    11.Նc1  b5    12.Թb3  Ձc6    13.Ձxc6  Փxc6    14.h3  Թd7    15.Աh2  Ձh5    16.Փd2  f5    17.Թd1  b4    18.Ձb1  Փb5    19.Նg1  Փd6    20.e4  fxe4!    21.Թxh5  Նxf2    22.Թg5  Նaf8    23.Աh1  Ն8f5    24.Թe3  Փd3    25.Նce1  h6:                0-1

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s