Կրթահամալիրի 3-րդ դասարանների սովորողներին ապրիլ ամսվա համար առաջարկվում է հետևյալ պարզագույն խնդիրների շարքը՝ մատային դիրքերի ստեղծման վերաբերյալ։
Փորձեք ստեղծել մատային դիրքեր՝ օգտագործելով նշված խաղաքարերը։
Տրամագիր 1 – սպիտակ նավակ և զինվոր։ Տրամագիր 2 – սպիտակ թագուհի և ձի։
Տրամագիր 3 – սև փիղ և ձի։ Տրամագիր 4 – սև երկու նավակ։
Փորձեք ստեղծել մատային դիրքեր նշված խաղաքարերը տեղադրելով աստղիկներով վանդակներում։
Տրամագիր 1 – սպիտակ արքա, նավակ և զինվոր, սև արքա։
Տրամագիր 2 – սպիտակ արքա, թագուհի և փիղ, սև արքա։
Տրամագիր 3 – սպիտակ արքա, նավակ և փիղ, սև արքա և զինվոր։
Տրամագիր 4 – սպիտակ արքա, փիղ և ձի, սև արքա և զինվոր։
Աշակերտները լուծում են խնդիրները, նկարում են, տեսագրում և ամփոփում դասվարների հետ։ Արդյունքների մասին քննարկում ենք դասվարների հետ։