Շախմատի առանձնահատուկ ֆլեշմոբ

 

Շարունակում ենք յուրահատուկ ֆլեշմոբերի շարքը՝ շախմատային հայտնի  ֆիլմերի վերաբերյալ։ Այս անգամ առաջադրանքները վերաբերելու են «Բոբբի Ֆիշերի հետքերով» ֆիլմին։

 


Ֆիլմն այլ կերպ անվանվում է «Խաղի ընտրությունը», այն հիմնված է իրական փաստերի վրա և պատմում է մի պատանի շախմատիստի՝ Ջոշուա Վայցկինի մասին, ում՝ հարձակվողական, ագրեսիվ խաղաոճի շնորհիվ, նմանեցնում էին Բոբբի Ֆիշերին։
Առաջադրանքները կհրապարակվեն մայիսի 15-ին՝ 17։00, շախմատի ուսումնական կենտրոնի բլոգում, կրթահամալիրի կայքում, ֆեյսբուքյան հարթակում։
Ֆլեշմոբին մասնակցում են բոլոր շախմատասերները, և ոչ միայն։
Նայում ենք ֆիլմը ամբողջությամբ, ցանկալի է ընտանիքով, կիսվում ենք տպավորություններով, ֆիլմի մասին պատրաստում ենք տեսանյութեր և պատասխանում ենք հարցերին։
Արդյունքներն ամփոփում ենք առցանց հարթակներում կրթահամալիրի կրտսեր դպրոցների դասարանների պարապմունքների ժամանակ, որին կարող են միանալ նաև այլ դպրոցների մասնակիցներ։
Պատասխաններն ընդունվում են մինչև մայիսի 22-ը։
Հարցերի և առաջարկությունների դեպքում կարող եք գրել arnoldmiqayel@mskh.am էլեկտրոնային հասցեին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s