Շախմատը «Իմացումի հրճվանք» ծրագրում

 

Շախմատ առարկայի ուսուցումը տարրական դպրոցում ունի կրթական մեծ ներուժ, որը պայմանավորված է հետևյալ առանձնահատկություններով՝
1.Շախմատը նպաստում է սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը:

 


2․Շախմատում զարգանում և կատարելագործվում են սովորողի երևակայությունը, վերլուծական կարողությունները, դրանով իսկ նպաստելով ուսումնական մյուս առարկաների ուսումնասիրմանը:
3.Շախմատում դրսևորվում է նպատակին հասնելու համար հետևողական և քրտնաջան աշխատանքի անհրաժեշտությունը, որը նպաստում է սովորողի հոգևոր աշխարհի ձևավորմանը:
4.Շախմատը նպաստում է նաև սովորողի ինքնադրսևորմանը, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների ձևավորմանը:
5.Շախմատը, պարունակելով գիտության, արվեստի և սպորտի տարրեր, սովորողի մեջ զարգացնում է ինքնուրույն աշխատանքի միջոցով հաջողությունների հասնելու կարողություններ:
6.Սպորտի տեսանկյունից շախմատը զարգացնում է սովորողի կամային որակները, մինչև վերջ պայքարելու, օբյեկտիվ լինելու, ճիշտ գնահատելու, ինչպես նաև արժանապատիվ պարտվելու կարողություններ:
7.Արվեստի առումով այն զարգացնում է սովորողի ճաշակը, գեղեցիկը ընկալելու և գնահատելու կարողություններ:


Սովորողներին և դասվարին ներկայացվող պահանջներ

Գիտելիքներ, կարողություններ, հմտություններ

Ուսումնառության 1-ին տարի (5-6 տարեկաններ)

Նվազագույն մակարդակ

– Իմանա շախմատի խաղատախտակը՝ ուղղաձիգեր, հորիզոնականներ, անկյունագծեր:
– Ճանաչի խաղաքարերը և կարողանա դրանք ճիշտ դասավորել շախմատի խաղատախտակի վրա:
– Կարողանա բոլոր խաղաքարերով ճիշտ քայլել:
– Իմանա շախմատ խաղի նպատակը, խաղաքարերի մոտավոր արժեքները:
– Իմանա շախ, մատ, պատ հասկացությունները:
– Իմանա շախից պաշտպանվելու եղանակները:
– Կարողանա ճիշտ փոխատեղում կատարել և իմանա փոխատեղման կանոնները:
– Կարողանա զինվորը փոխարկել որևէ խաղաքարի:
– Կարողանա մեկ քայլից մատ հայտարարել:

Ուսումնառության 2-րդ տարի (2-րդ դասարան)

Միջին մակարդակ (ավելանում են Ա խմբի պահանջներին)

– Իմանա շախմատի խաղատախտակի բոլոր դաշտերի անվանումները:
– Կարողանա գրանցել շախմատային քայլերը։
– Իմանա մանկական մատերը:
– Կարողանա մատ հայտարարել մեկ թագուհով և երկու նավակով:
– Իմանա շախի տեսակները։
– Կարողանա կիրառել սկզբնախաղի սկզբունքները:
– Իմանա պարզագույն վերջնախաղեր:
– Կարողանա կիրառել քառակուսու կանոնը:
– Իմանա պարզագույն մարտավարական հնարքները։
– Կարողանա մատային ծուղակներ ստեղծել:
– Իմանա զինվորի քայլը՝ կողանցիկ վերցնելը:
– Լուծել երկքայլանի մատեր:

Ուսումնառության 3-րդ տարի (3-րդ դասարան)

Բարձր մակարդակ (ավելանում են Ա և Բ խմբերի պահանջներին)

– Կարողանա պարտիան գրանցել ամբողջությամբ:
– Կարողանա մատ հայտարարելել մեկ նավակով, երկու փղով։
– Իմանա խեղդուկ մատի գաղափարը, մատի այլ տեսակները։
– Իմանա վերջին հորիզոնականի թուլության մասին:
– Իմանա ոչ-ոքի հասնելու եղանակները։
– Իմանա զինվորների տեսակները։
– Կարողանա շախմատային պարտիայի ընթացքում ճիշտ օգտվել ժամացույցից:
– Իմանա մրցաշարային կանոնները։
– Կարողանա կիրառել վերջնախաղի սկզբունքները:
– Կարողանա կիրառել պարզագույն կոմբինացիաներ։
– Կարողանա իրացնել նյութական առավելությունը։


Ծրագիր

Ուսումնառության 1-ին տարի (5-6 տարեկաններ)

ԹԵՄԱ 1. Ծանոթություն շախմատի հետ:

ԹԵՄԱ 2. Շախմատի խաղադաշտ – ուղղաձիգեր, հորիզոնականներ, անկյունագծեր:

ԹԵՄԱ 3. Շախմատի խաղաքարեր – արքա, թագուհի, նավակ, փիղ, ձի, զինվոր:

ԹԵՄԱ 4. Խաղաքարերի սկզբնական դասավորությունը և խաղաքարերի մոտավոր արժեքները: Փոխանակում:

ԹԵՄԱ 5. Շախ: Մատ: Պատ:

ԹԵՄԱ 6․ Շախից պաշտպանվելու եղանակները։

ԹԵՄԱ 7. Փոխատեղում: Փոխատեղման կանոններ։

ԹԵՄԱ 8. Զինվորի փոխարկում:

ԹԵՄԱ 9. Մատ 1 քայլից:

ԹԵՄԱ 10. Հաղթանակ: Ոչ-ոքի։


Ուսումնառության 2-րդ տարի (2-րդ դասարան)

ԹԵՄԱ 1. Դաշտերի անվանումները: Քայլերի գրանցում:                                                                                                                                                                                                                                                  ԹԵՄԱ 2. Մատ թագուհով։ Մատ երկու նավակով։

ԹԵՄԱ 3. Մատ վերջին հորիզոնականում։ Մանկական մատ:

ԹԵՄԱ 4. Պաշտպանություն, անպաշտպան խաղաքար:

ԹԵՄԱ 5. Բաց շախ: Կրկնակի շախ։ Հանդիպակաց շախ։

ԹԵՄԱ 6. Կապ։ Բաց հարձակում: Կրկնակի հարված։

ԹԵՄԱ 7. Մատային դիրքերի ստեղծում: Խաղի գրանցում: Սկզբնախաղ:

ԹԵՄԱ 8. Զինվորի քառակուսու կանոնը: Զինվորի կողանցիկ վերցնելը։

ԹԵՄԱ 9. Երկքայլանի մատային խնդիրներ:

ԹԵՄԱ 10. Նյութական առավելություն և որակ: Պաշտպանություն մատից: Խուսափում                                     պատից:


Ուսումնառության 3-րդ տարի (3-րդ դասարան)

ԹԵՄԱ 1. Պարտիայի գրանցում։

ԹԵՄԱ 2. Մատ մեկ նավակով։ Մատ երկու փղով:

ԹԵՄԱ 3. Սխալի ուղղում: Դիրքերի համեմատում: Նյութական առավելության իրացում:

ԹԵՄԱ 4. Զինվորների առանձնահատկությունները։ Անցունակ զինվոր։

ԹԵՄԱ 5. Հավերժական շախ։ Դիրքի կրկնվելը երեք անգամ։ Հիսուն քայլի կանոն։

ԹԵՄԱ 6. Շախմատային ժամացույցներ, նրանց կիրառումը։

ԹԵՄԱ 7. Մրցաշարային կանոններ։

ԹԵՄԱ 8. Խեղդուկ մատ։ Լեգալի մատ։

ԹԵՄԱ 9. Շախմատային կոմբինացիաներ։ Հրապուրում։ Շեղում։

ԹԵՄԱ 10. Ցուգցվանգ:

 

Առաջադրանքների փաթեթ և տեսական նյութ

Ուսումնառության 1-ին տարի (5-6 տարեկաններ)

Շախմատ: Շախմատի պատմություն: Հիմնական կանոններ:
Ֆիգուրների համեմատական արժեքները: Նշագրություն: Պայմանական նշաններ:
Հիմնական հասկացություններ: Շախ-Մատ-Պատ:
Հիմնական հասկացություններ: Փոխատեղում:

Վարժություն #1, Վարժություն #2, Վարժություն #3, Վարժություն #4, Վարժություն #5,
Վարժություն #6, Վարժություն #7, Վարժություն #8, Վարժություն #9, Վարժություն #10,
Վարժություն #11, Վարժություն #12, Վարժություն #13, Վարժություն #14, Վարժություն #15,
Վարժություն #16, Վարժություն #17, Վարժություն #18, Վարժություն #19, Վարժություն #20։


Ուսումնառության 2-րդ տարի (2-րդ դասարան)

Հիմնական հասկացություններ: Հաղթանակ: Ոչ-ոքի:
Մարտավարական հնարքներ: Կրկնակի հարված: Բաց հարձակում:
Սկզբնախաղի սկզբունքները և դրանց կիրառումը։
Հիմնական հասկացություններ: Զինվորների առանձնահատկությունները:

Վարժություն #21, Վարժություն #22, Վարժություն #23, Վարժություն #24, Վարժություն #25,
Վարժություն #26, Վարժություն #27, Վարժություն #28, Վարժություն #29, Վարժություն #30,
Վարժություն #31, Վարժություն #32, Վարժություն #33, Վարժություն #34, Վարժություն #35,
Վարժություն #36, Վարժություն #37, Վարժություն #38, Վարժություն #39, Վարժություն #40։


Ուսումնառության 3-րդ տարի (3-րդ դասարան)

Մրցաշարային կանոններ: Քայլերի կատարումը: Շախմատային ժամացույցներ:
Շախմատային կոմբինացիա: Կոմբինացիայի տեսակները:
Մատի տարատեսակները։ Խեղդուկ մատ։
Շախմատային խաղի փուլերը: Նյութական և դիրքային առավելություն: Ցուգցվանգ:

Վարժություն #41, Վարժություն #42, Վարժություն #43, Վարժություն #44, Վարժություն #45,
Վարժություն #46, Վարժություն #47, Վարժություն #48, Վարժություն #49, Վարժություն #50,
Վարժություն #51, Վարժություն #52, Վարժություն #53, Վարժություն #54, Վարժություն #55,
Վարժություն #56, Վարժություն #57, Վարժություն #58, Վարժություն #59, Վարժություն #60։

Տեսանյութեր

Շախմատի խաղաքարեր
Փոխատեղում
Մանկական մատ
Ամենակարճ մատը
Կրկնակի հարված
Հաղթանակ
Ոչ-ոքի
Ծուղակ սկզբնախաղում
Խեղդուկ մատ
Լեգալի մատ
Համատեղ մատ
Զինվորի կողանցիկ վերցնելը
Ֆլեշմոբյան առաջադրանքեր
Ինչպե՞ս գրանցվել շախմատի կայքում
Սովորենք շախմատ խաղալ

Մրցաշարեր

Ներդասարանային մրցաշարեր – շաբաթը մեկ անգամ, կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Ներդպրոցական մրցաշարեր – ամիսը մեկ անգամ, կրթահամալիրի կրտսեր դպրոցներում
Միջդպրոցական առաջնություններ – կրթահամալիրի աշնանային (հոկտեմբեր ամսին) և գարնանային (ապրիլ ամսին) օլիմպիադաներ – ընտրական փուլը դպրոցներում, եզրափակիչը՝ Մեդիակենտրոնում

Ներդասարանային մրցաշարերը կազմակերպում և իրականացնում են դասվարներն իմ համակարգմամբ։ Ներդպրոցական և միջդպրոցական մրցաշարերը համակարգում և իրականացնում եմ ես՝ դասվարների ակտիվ մասնակցությամբ։

Կայծակնային Շախմատի մրցաշար նվիրված կրթահամալիրի տոնին – նոյեմբեր ամսին Մեդիակենտրոնում
Արագ Շախմատի մրցաշար Մայիսյան հավաքի օրերին – մայիս ամսին՝ կրտսեր դպրոցներում

Ֆլեշմոբեր

Շախմատի ամենամսյա ֆլեշմոբ – ամսվա վերջին ուրբաթ օրը, առցանց։
Շախմատի առանձնահատուկ ֆլեշմոբ – երեք ամիսը մեկ անգամ, առցանց։

Ֆլեշմոբի առաջադրանքները կազմում եմ ես, և ինքս էլ ստուգում եմ պատասխանները։ Այնուհետև դասվարների հետ միասին վերլուծում ենք բոլոր խնդիրները։

Ընտանեկան դպրոց

Կրթահամալիրի կրտսեր դպրոցների դասարանների հետ անցկացվում են շախմատի առցանց պարապմունքներ դասվարների մասնակցությամբ՝ 40 րոպե տևողությամբ։
Դասվարները նախապես սովորողներին ուղարկում են իմ կազմած առաջադրանքների փաթեթը, ապա առցանց պարապմունքների ժամանակ քննարկում ենք, վերլուծում։ Բացի այդ խնդիրները լուծում են, տեսագրում և ուղարկում ինձ, դասվարներին։
Դասվարները և սովորողները գրանցվում են lichess.org կայքում՝ շախմատի առցանց հարթակում, և միասին շախմատ են խաղում։ Կազմակերպվում են մրցաշարեր իմ համակարգմամբ։ Ես միաժամանակ կարողանում եմ հետևել բոլոր խաղերին և տեսագրել։

Դասվարների շախմատային գիտելիքներն ու ընդունակությունները խորացնելու նպատակով կազմակերպվում են շախմատային սեմինարներ, ստուգիչ մրցաշարեր և առցանց ուսուցում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s