Շախմատի ֆլեշմոբը իմ լավագույն ձեռքբերումներից մեկն է կրթահամալիրում։
Ֆլեշմոբը եզակի երևույթ է իր ձևաչափի մեջ շախմատային իրականությունում։
Նա միավորում է սովորողին, դասավանդողին և ծնողին։
Շախմատի ամենամսյա ֆլեշմոբը մեկնարկել է 2016 թ․-ի փետրվար ամսին, թվով արդեն 45-րդն է։ Այն բաղկացած է երկու մակարդակից և նախատեսված է տարատարիք սովորողների և տարրական դասարանի դասվարների համար։ Առաջադրանքների և խնդիրների զգալի մասը կազմում եմ ես, և ինքս էլ ստուգում ուղարկված պատասխանները։ Ամեն ամիս ունենում ենք միջինը 80 մասնակից։ Ա մակարդակին մասնակցում են հիմնականում սկսնակ շախմատիստները, սիրողական մակարդակով զբաղվողները և դասվարները, իսկ Բ մակարդակին՝ լրացուցիչ կրթության սովորողները, այդ թվում կրթահամալիրից դուրս։ Սովորողների հետ միասին մեծ ոգևորությամբ մասնակցում են նաև իրենց ծնողները, ակտիվ մասնակցում քննարկումներին, վերլուծությանը։
Ֆլեշմոբը բացի ժամանց հանդիսանալուց, նաև ուսուցման պրոցեսի բաղկացուցիչ մասն է կազմում։ Արդյունքների ամփոփումը դասարաններում լավագույն ուսուցումն է դասվարների համար։ Նրանցից շատերը սկսեցին ավելի լավ տիրապետել շախմատի կանոններին հենց ֆլեշմոբի շնորհիվ։
Հեռավար ուսուցման օրերին մեծ արձագանք ունեցավ նաև շախմատի առանձնահատուկ ֆլեշմոբերը՝ նվիրված շախմատի մասին պատմող ֆիլմերին։
1․«Թագուհին Կատվեից» 1-ին մաս
2․«Թագուհին Կատվեից» 2-րդ մաս
3․«Շախմատիստը»
4․«Բոբբի Ֆիշերի հետքերով»
5․«Հարավային Բրոնքսի ասպետները»
1․«Թագուհին Կատվեից» ֆլեշմոբի 1-ին մասի արդյունքների ամփոփում
2․«Թագուհին Կատվեից» ֆլեշմոբի 2-րդ մասի արդյունքների ամփոփում
3․«Շախմատիստը» ֆլեշմոբի արդյունքների ամփոփում
4․«Բոբբի Ֆիշերի հետքերով» ֆլեշմոբի արդյունքների ամփոփում
5․«Հարավային Բրոնքսի ասպետները» ֆլեշմոբի արդյունքների ամփոփում
Սովորողները ծնողների հետ միասին մեծ ոգևորությամբ, հավեսով մասնակցում էին այդ յուրօրինակ ընտանեկան նախագծերին։ Այդ մասին են վկայում իրենց պատրաստած տեսանյութերը ֆիլմերի մասին, որտեղ կիսվում էին իրենց ստացած տպավորություններով, առանձնացնում էին սիրելի հատվածները, հերոսներին, առաջարկում փոխել սցենարի մի մասը, և իրենք նույնպես կազմում հետաքրքիր հարցեր։ Այս ընթացքում բացահայտվեցին նոր սովորողներ, ովքեր պասսիվ էին առկա միջավայրում։
«Թագուհին Կատվեից» ֆիլմի քննարկումներ
«Հարավային Բրոնքսի ասպետները» ֆիլմի քննարկումներ
«Հուլիս-օգոստոս» ամառային դպրոցի շրջանակում նույնպես նախատեսվում է անցկացնել ֆլեշմոբ՝ ճամբարի երեխաների համար և ոչ միայն։ Առաջին ֆլեշմոբը կլինի հուլիսի 27-ին։
Նոր ուսումնական տարում կշարունակվի ֆլեշմոբի լավ ավանդույթը՝ առաջադրանքներում ավելանալով Գ մակարդակը՝ սովորողների կազմած հարցերով, բացի այդ իր շարունակությունը կունենա նաև առանձնահատուկ ֆլեշմոբը՝ երեք ամիսը մեկ անգամ։