Հոկտեմբերի 29, ուրբաթ:
Շախմատի հերթական ամենամսյա ֆլեշմոբ:
Առաջադրանքները տեղադրված են հետևյալ հղումներում:
Ֆլեշմոբում առկա են տարբեր բարդության առաջադրանքներ: Ա մակարդակը նախատեսված է սկսնակների, իսկ Բ մակարդակը՝ կարգային շախմատիստների համար, սակայն ցանկացողները կարող են 2 տարբերակի խնդիրներն էլ լուծել: Չենք մոռանում լրացնել այն դաշտերը, որոնք անհրաժեշտ են մասնակցի վերաբերյալ տեղեկություններ ունենալու համար: Աշխատանքն ավարտելուց հետո սեղմում ենք վերջին կապույտ կոճակը (submit կամ готово): Անկախ նրանից, թե քանի խնդիր ենք կարողացել լուծել, առանց երկմտելու ուղարկում ենք պատասխանները։ Պատասխաններն ընդունվում են մինչև նոյեմբերի 5-ը։ Հաճելի, ստեղծագործ և ինտելեկտուալ ժամանց։