Նա, ով համարձակվում է` պետք է պարտվի: Նա, ով չի համարձակվում` պարտվում է: Ոչ-ոքի կարող է գրանցվել ոչ միայն քայլերի եռակի կրկնությամբ, այլև մեն-միակ սխալ քայլի հետևանքով:
Category Archives: Մտքեր
Leave a reply
Հարցազրույց Սոս Սարգսյանի հետ
Շախմատի կախարդիչ, հրաշալի հեքիաթը.
Սոս Սարգսյան
-Դուք լավ շախմատ եք խաղում և շախմատի մեծ սիրահար եք: Ինչու եք սիրում շախմատը:
-Դա նույնն է, եթե հարցնեք, թե ինչու եմ սիրում թատրոնը: Երկուսն էլ արվեստի ամենահրաշալի արտահայտություններն են. և բեմ բարձրանալիս, և շախմատ խաղալիս ինձ զգում եմ հեքիաթային մի աշխարհում: Առօրյա կյանքում մեր հոգսերի, կենցաղային բարդությունների մեջ թատրոնն ու շախմատը ինձ համար այն հեքիաթներն են, առանց որոնց դժվար կլիներ ապրել:
Հայտնիները շախմատի մասին
Խորհրդածում է Տիգրան Պետրոսյանը
Շախմատը միավորում է խաղը, արվեստը և գիտությունը: Նա, ով իր մեջ կզուգակցի մարզիկի, դերասանի և գիտնականի որակները՝ անպարտելի կլինի:
Ձեզանից ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տրվել է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ: