Շախմատում մատ ձիով, երբ սեփական խաղաքարերը խանգարում են (խեղդում են՝ այստեղից էլ անվանումը) արքային փրկվել մրցակցի սպառնալիքից։ Կոչվում է նաև Լուսենայի մատ։
Category Archives: Տեսություն
Շախմատի խաղաքարերի անվանումների պատմությունը
Ինչո՞ւ են շախմատի խաղաքարերն այդպես կոչվում
Ինչո՞ւ շախմատի փիղը ամենևին էլ նման չէ փղի, իսկ նավակը՝ նավակի, ինչո՞ւ որոշ լեզուներում որոշ խաղաքարեր ունեն մի քանի անվանում։ Այս ամենն այն պատճառով է ստացվել, որ այս խաղը շատ հին է և ստեղծվել է Հին Հնդկաստանում մ.թ. 6-րդ դարում:
Շախմատային խաղի փուլերը: Նյութական և դիրքային առավելություն: Ցուգցվանգ:
Շախմատային խաղը բաժանվում է երեք փուլի՝ սկզբնախաղ (դեբյուտ), միջնախաղ (միթելշփիլ) և վերջնախաղ (էնդշփիլ):
Սկզբնախաղը պարտիայի սկզբնական մասն է (մոտավորապես 10-15 քայլ), երբ ուժերի համախմբում է կատարվում, կողմերից յուրաքանչյուրը նախապատրաստվում է հակառակորդի հետ անմիջական բախման, գրոհի և պաշտպանության պլաններ են կազմում, պայքար է մղվում կենտրոնի համար, զարգացնում են ֆիգուրները:
Սկզբնախաղերի դասակարգումը
Առաջին իսկ քայլերի ընտրությունից կախված՝ սկզբնախաղն ընդունված է համարել բաց, կիսաբաց կամ փակ:
Բաց են կոչվում այն սկզբնախաղերը, որոնք սկսվում են e4-e5 քայլերով, կիսաբաց՝ որտեղ, ի պատասխան սպիտակների e4-ի, սևերն ընտրում են ցանկացած շարունակություն՝ բացի e5-ից, իսկ փակ՝ այնպիսինները, որոնցում սպիտակները խաղն սկսում են ցանկացած քայլով՝ բացի e4-ից:
Շախմատային կոմբինացիա: Կոմբինացիայի տեսակները:
Շախմատը երկու մրցակցի՝ միմյանց դեմ ուղված պլանների (ծրագրերի) պայքար է, որոնցից յուրաքանչյուրը փորձում է իրականացնել իր ծրագիրը և միաժամանակ՝ խոչընդոտել (խափանել) հակառակորդինը:
Մրցակիցները հաճախ ցանկալի արդյունքի են հասնում բազմատեսակ կոմբինացիաների շնորհիվ, որոնք վերջնական նպատակին հասնելու ամենակարճ ուղին են հանդիսանում:
Մրցաշարային կանոններ: Քայլերի կատարումը: Շախմատային ժամացույցներ:
Քայլերի կատարումը
Յուրաքանչյուր քայլ պետք է կատարվի միայն մեկ ձեռքով: Քայլը համարվում է կատարված, եթե խաղաքարը նոր դաշտ է տեղափոխվել և տեղադրվել՝ ձեռքը դրանից հեռացնելով: Կատարած քայլը փոխել չի թույլատրվում:
Սակայն, քանի դեռ ձեռքը խաղաքարից կտրված չէ, դրանով կարելի է ցանկացած հնարավոր այլ դաշտ քայլ կատարել:
Continue reading
Հիմնական հասկացություններ: Զինվորների առանձնահատկությունները:
Հիմնական հասկացություններ: Հաղթանակ: Ոչ-ոքի:
Մարտավարական հնարքներ: Կրկնակի հարված: Բաց հարձակում:
Այն գրոհը, որի դեպքում որևէ խաղաքար հակառակորդի միանգամից երկու կամ ավելի խաղաքարերի վրա է հարձակվում կոչվում է կրկնակի հարված:
Հիմնական հասկացություններ: Փոխատեղում:
Փոխատեղում Փոխատեղումը արքայի և նավակի միաժամանակյա տեղաշարժն է, որի ժամանակ արքան իր սկզբնական դիրքից հորիզոնականով երկու դաշտ շարժվում է նավակի ուղղությամբ, իսկ նավակն էլ, իր հերթին, սկզբնական դիրքից արքային շրջանցելով, կանգնում արքայի կողքի դաշտում: