Ընդունելություն

000Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում (դպրոցներում և մեդիակենտրոնում) իրականացվում է շախմատի լրացուցիչ կրթություն, երեխայի շախմատային գիտելիքները խորացնելու նպատակով:
Լրացուցիչ պարապմունքները նախատեսված են ինչպես կրթահամալիրում, այնպես էլ այլ դպրոցներում սովորող երեխաների համար։ Ընդունելությունը ամեն ամիս՝ առանց տարիքային սահմանափակման։

Ուսուցման ընթացքում իրականացվում է.

1.Տեսական առաջադրանքներ և խաղային վարժություններ:
2.Պրակտիկ խաղ, ինչպես ֆիզիկական միջավայրում, այնպես էլ առցանց (դասական շախմատ և արագ շախմատ՝ բլից):
3.Շախմատային խնդիրների, կոմբինացիաների, էտյուդների լոծում։
4.Սկզբնախաղերի, միջնախաղերի, վերջնախաղերի, առանձին պարտիաների, դիրքային տեսության և այլնի ուսումնասիրում և վերլուծում:
5.Մասնակցություն մրցաշարերին, ինչպես կրթահամալիրի շրջանակներում, այնպես էլ նրանից դուրս (որակավորման մրցաշարեր և օլիմպիադաներ)։
6.Մասնակցություն ամենամսյա շախմատի ֆլեշմոբին և առաջադրանքների վերլուծում։

Ընդունելության դեպքում կնքվում է պայմանագիր՝ Լրացուցիչ կրթության պայմանագիր – Շախմատ։

Գնացուցակ

Շաբաթական 3 պարապմունք – 10000 դրամ (ամսական)
Շաբաթական 2 պարապմունք – 8000 դրամ (ամսական)

Պարապմունքներն անցկացվում են կրթահամալիրի կրտսեր դպրոցներում և մեդիակենտրոնում։

Արևմտյան դպրոց-պարտեզ (Առնո Բաբաջանյան փող., 38/1)

Երկուշաբթի – 14։00-15։00
Ուրբաթ – 14։00-15։00

Արևելյան դպրոց-պարտեզ (Առնո Բաբաջանյան փող., 47/1)

Երեքշաբթի – 15։30-16։30
Հինգշաբթի – 15։30-16։30

Հարավային դպրոց-պարտեզ (Ծովակալ Իսակովի պող., 52/6)

Երեքշաբթի – 14։00-15։00
Հինգշաբթի – 14։00-15։00

Հյուսիսային դպրոց-պարտեզ (Րաֆֆու փող., 69/1)

Չորեքշաբթի – 14։00-15։00
Ուրբաթ – 15։30-16։30

Մեդիակենտրոն (Րաֆֆի 57)

Երկուշաբթի-ուրբաթ – 17:00-18։30
Շաբաթ – 13։00-14։30

Leave a comment