Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, նոր դպրոցում տեղի ունեցավ շախմատային մեծ մրցաշար 1-5-րդ դասարանների սովորողների միջև: Ընտրական փուլից հետո լավագույն ցուցանիշներ ձեռք բերած 16 մասնակից պայքարը շարունակեց եզրափակիչում: Այնուհետև, եզրափակիչ փուլում առաջին 5 տեղերը զբաղեցրած սովորողները իրավունք ստացան մասնակցելու հոկտեմբերի 17-ին մեդիակենտրոնում կայանալիք վճռորոշ մրցաշարին:
Նոր դպրոցում հաղթող ճանաչվեց Կակոյան Ալենը: Մեդիակենտրոնում պայքարը կշարունակեն հետևյալ մասնակիցները.
1. Կակոյան Ալեն – 3-1 դասարան
2. Սուքիասյան Սարգիս – 5-1 դասարան
3. Մայիլյան Մարիամ – 5-1 դասարան
4. Քելեշյան Արարատ – 5-2 դասարան
5. Տեր-Թորոսյան Դավիթ – 5-2 դասարան