Հանրակրթական շախմատ առարկա

Chess_king_and_pawns.

.
.Շախմատը որպես պարտադիր առարկա դասավանդվում է ՀՀ պետական բոլոր դպրոցների 2-4 դասարաններում։
.«Շախմատ» առարկայի ուսուցման հիմնական նպատակը սովորողների տրամաբանական մտածողության զարգացումն է:
.

.

«Շախմատ» առարկայի ուսուցման նպատակն է տարրական դպրոցի սովորողների մոտ խթանել որոնողական գործունեությունը` ուղղված փոփոխվող շախմատային իրավիճակներում կողմնորոշվելուն, շախմատային խնդիրների լուծման
տարբերակներ գտնելուն, սովորողների կոնվերգենտ և դիվերգենտ, քննադատական և ստեղծագործական մտածողությունը զարգացնելուն:

Շախմատ առարկայի ուսումնական նպատակները

• ձևավորել և զարգացնել սովորողի մտավոր կարողությունները,
• ձևավորել և զարգացնել սովորողի ինքնակազմակերպման և ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ,
• զարգացնել սովորողի ուշադրությունը, երևակայությունը, կամքի ուժը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը,
• զարգացնել սովորողի հիշողությունը,
• բացահայտել շախմատային օժտվածությամբ երեխաների:

Շախմատ առարկայի դասավանդման հիմանական սկզբունքները

• շախմատային կրթության անհրաժեշտությունը բոլոր սովորողների համար,
• յուրաքանչյուր սովորողի համար հասանելիության ապահովում,
• առարկայի ուսուցմանը սովորողների ակտիվ մասնակցություն,
• առարկայի ուսուցման գործնական ուղղվածությունը:

Արժեքային համակարգ

 • Գիտակցի և արժևորի շախմատի դերը երևակայության, տրամաբանական մտածողության, կամային որակների, դժվարին իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների ձևավորման և զարգացման գործում,
• Գնահատի արդարությունն ու ազնվությունը,
• Կարևորի ուշադիր և կենտրոնացված աշխատանքը,
• Գիտակցի համագործակցված աշխատանքի կարևորությունը։

Leave a comment