Հիմնական հասկացություններ: Հաղթանակ: Ոչ-ոքի:

kingsՀաղթանակ

Շախմատում հաղթում է նա, ով մատ է հայտարարում հակառակորդի արքային: Այսինքն՝ հարվածի տակ է վերցնում արքային այնպես, որ հարվածից հնարավոր չլինի խուսափել:

Բացի մատ հայտարարելու դեպքից, խաղը համարվում է շահած, եթե.

Ա) հակառակորդը ինքնակամ հանձնվել է,
Բ) հակառակորդը սպառել է ժամանակը,
Գ) հակառակորդի չի ներկայացել խաղին:

Խաղը համարվում է ոչ-ոքի ավարտված, եթե.

Ա) խաղատախտակի վրա պատ է (տվյալ խաղացողը չունի ոչ մի քայլ),
Բ) կողմերից մեկը հայտարարում է հավերժական շախ,
Գ) դիրքը կրկնվում է երեք անգամ, եթե բոլոր դեպքերում քայլ պետք է կատարի նույն խաղացողը,
Դ) հիսուն քայլի ընթացքում չի վերցվել ոչ մի ֆիգուր և ոչ մի զինվոր քայլ չի կատարել,
Ե) կողմերի համաձայնությամբ (որոշ մրցաշարերում այս դեպքը չի կիրառվում կամ կիրառվում է քայլերի սահմանափակմամբ, օրինակ՝ առաջին 30 քայլի ընթացքում համաձայնություն չի թույլատրվում),
Զ) կողմերից ոչ մեկը մատ հայտարարելու համար բավարար ուժեր չունի, օրինակ՝ հակառակորդներից մեկն ունի միայն արքա, իսկ մյուսը՝ կամ միայն արքա, կամ էլ՝ արքան փղի կամ ձիու հետ, և կամ երկուսին էլ մնացել են միայն արքաները՝ մեկական փղի հետ, վերջիններս էլ, իրենց հերթին, նույն գույնի դաշտերով են քայլում (միագույն են):

Հարկ է նշել, որ Դ կանոնը երկարաձգվում է մինչև 75 քայլ որոշ բացառությունների դեպքում.
1) արքան, նավակն ու փիղը՝ արքայի և նավակի դեմ,
2) արքան և երկու ձին՝ արքայի և զինվորի դեմ,
3) արքան, թագուհին և զինվորը (երբ այդ զինվորը նախավերջին հորիզոնականում է)՝ արքայի և թագուհու դեմ,
4) արքան և թագուհին՝ արքայի և երկու փղի դեմ,
5) արքան և թագուհին՝ արքայի և երկու ձիու դեմ,
6) արքան և երկու փիղը՝ արքայի և ձիու դեմ:

Զ կանոնի էությունը կայնում է նրանում, որ թույլ կողմի ցանկացած պաշտպանության դեպքում հնարավոր չէ հաղթել: Այլ բան է, որ շատ վերջնախաղերում թույլ կողմի ճիշտ պաշտպանության դեպքում նույնպես հնարավոր չի լինում հաղթանակ տանել (օրինակ, արքան և երկու ձին՝ արքայի դեմ, կամ արքան և եզրային զինվորը՝ արքայի դեմ, որը հասցնում է գրավել զինվորի փոխարկման դաշտը, կամ արքան և ձին՝ արքայի և փղի դեմ, և այլն):

Առավել հաճախ դիրքի կրկնությունը հավերժական շախի պատճառով է առաջանում, երբ կողմերից մեկը մյուսին հաջորդող շախեր է հայտարարում, որոնցից վերջինս խուսափել չի կարողանում: Գործնականում, համոզվելով, որ հավերժական շախից պաշտպանություն չկա, կողմերը փոխադարձ համաձայնությամբ խաղն ավարտում ենն ոչ-ոքի:
Հավերժական շախը, ինչպես և պատը, թույլ կողմին փրկության հնարավորություն է ընձեռում: Հետևաբար՝ և պատը, և հավերժական շախը պաշտպանության միջոցներ են:

Հաղթանակի դեպքում մասնակիցը ստանում է 1 միավոր, իսկ ոչ-ոքիի դեպքում՝ 1/2 միավոր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s