Շախմատի որակավորման մրցաշարեր մեդիակենտրոնում

10
Նոյեմբերի 7-11-ը՝ – 4-րդ կարգի մրցաշար Նոյեմբերի 14-18-ը՝ – 3-րդ կարգի մրցաշար
Անցկացման վայրը՝ – Մեդիակենտրոն
Խաղերի սկիզբը՝ – 15։00-ին
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 8 խաղափուլով (օրեկան 2 խաղ):

 

Մրցաշարերի անցկացման կարգը

4-րդ կարգի մրցաշարին կարող է մասնակցել մարզական կարգ չունեցող ցանկացած սովորող, ով տիրապետում է շախմատի հիմնական կանոններին: 8 հնարավորից 6 միավոր վաստակած մասնակիցներին կշնորհվի 4-րդ մարզական կարգ, իսկ 8 հնարավորից 5 միավոր վաստակած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ, որտեղ նրանց կընձեռնվի հնարավորություն լրացնելու 4-րդ կարգ: Մրցաշարն անցկացվում է առանց ժամանակի սահմանափակման և քայլերի գրառման։
Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 5-ը՝ օրվա վերջը:

3-րդ կարգի մրցաշարին կարող է մասնակցել մարզական 4-րդ կարգ ունեցող ցանկացած սովորող ՝ ներկայացնելով գրքույկը: 8 հնարավորից 6 միավոր վաստակած մասնակիցներին կշնորհվի 3-րդ մարզական կարգ, իսկ 8 հնարավորից 5.5 միավոր վաստակած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ, որտեղ նրանց կընձեռնվի հնարավորություն լրացնելու 3-րդ կարգ: Ժամակարգը`1-ական ժամ յուրաքանչյուր մասնակցին՝ մինչև պարտիայի ավարտը: Խաղը ընթանում է քայլերի գրառումով, յուրաքանչյուր խաղացող պարտավոր է գրի առնել իր և մրցակցի քայլերը ճիշտ, քայլ առ քայլ, հնարավորինս հասկանալի և ընթեռնելի, մրցաշարի համար նախատեսված «բլանկում»:
Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 12-ը՝ օրվա վերջը:

Մրցաշարերին անհարգելի բացակայության, կարգը խանգարելու, 3 անգամ խիստ նկատողություն ստանալու դեպքերում մասնակիցը կհեռացվի մրցաշարից: Խաղասկզբի համար սահմանված ժամից, առանց նախապես տեղյակ պահելու,15 րոպեից ավելի ուշանալու, ինչպես նաև խաղի ընթացքում 3 անհնարին քայլ անելու դեպքում մասնակցին կգրանցվի պարտություն:

Leave a comment