Շախմատի միջդպրոցական առաջնություն կրթահամալիրում


Հոկտեմբերի 16-20-ը կրթահամալիրում անցկացվելու է շախմատի միջդպրոցական առաջնությունը։

Հոկտեմբերի 16 – Արևելյան դպ. – 11:00-13:30
Հոկտեմբերի 17 – Հարավային դպ. – 12:00-13:30
Հոկտեմբերի 18 – Հյուսիսային դպ. –12:30-13:30
Հոկտեմբերի 19 – Արևմտյան դպ. – 11:00-13:30
Հոկտեմբերի 20 – Մեդիակենտրոն – 11:00-13:30

Առաջնությանը մասնակցելու են ներդասարանական մրցաշարերին լավագույն արդյունքներ ցույց տված աշակերտները։

 

Մեդիակենտրոնում տեղի կունենա եզրափակիչ փուլը, որտեղ իրենց ուժերը կչափեն 4 կրտսեր դպրոցների բոլոր այն սովորողները, որոնք հաղթող կճանաչվեն իրենց տարիքային խմբում (մեկ տղա և մեկ աղջիկ): Մրցաշարն ընթանալու է երկու ուղղությամբ՝ թիմային և անհատական։

Արդյունքում լավագույն արդյունքներ ցույց տված սովորողները կմասնակցեն նաև կարգային մրցաշարերին:

 

 

                                                   

Leave a comment