Սկզբնախաղային ծուղակ #10

Տրամագիր # 1

11.d4  d5    2.c4  e5    3.dxe5  d4    4.e3?  Փb4+

Տրամագիր # 2

25.Փd2  dxe3!    6.Փxb4??  exf2+    7.Աe2  fxg1=Ձ+!!

Այս յուրօրինակ ծուղակը հանդիպում է Ալբինի հակագամբիտում և հայտնի է Լասկերի ծուղակ անվանմամբ։ Սկզբնախաղում սևերը մերժելով թագուհու գամբիտը, իրենք են զոհաբերում կենտրոնական զինվորը, սպիտակների դիրքը թուլացնելու նպատակով։ Իրենց հերթին սպիտակները հնարավորինս արագ d4 զինվորից ազատվելու համար փորձում են չեզոքացնել սպառնալիքը, բայց ավաղ, այս անգամ էլ սևերը փիղն են զոհաբերում և ստանում շահած դիրք։ Այս ծուղակի հմայքը կայանում է նաև նրանում, որ հաղթանակի հասնելու համար սկզբնախաղում սև զինվորը փոխարկվում է ոչ թե թագուհու, այլ ձիու, որը հազվադեպ երևույթ է շախմատային պարտիաներում։

Տրամագիր #2-ում սպիտակները չեն կարող վերցնել ձին նավակով, քանզի սպառնում է՝ Փg4+ քայլը և կորցնում են թագուհին։
Մյուս տարբերակներում ևս՝ արդյունքում սևերը շահում են խաղը։
8.Աe1  Թh4+    9.Աd2  Ձc6!    10.Թe1  Թd4+    11.Աc1  Ձxb4 -+      կամ
10.Փc3  Փg4!    11.Փe2  0-0-0+ -+        10.Նxg1  Ձxb4    11.Աc1  Փf5 -+

Սևերը զգալի դիրքային առավելություն են ստանում նույնիսկ սպիտակների կողմից փղի զոհաբերությունը չընդունելու դեպքում․
ա) 6.fxe3  Թh4+    7.g3  Թe4    8.Ձf3  Փxd2+    9.Ձbxd2  Թxe3+ -=
բ) 6․Թa4+  Ձc6    7.Փxb4  exf2+    8.Աxf2  Թh4+    9.g3  Թd4 -+

Սպիտակների լավագույն տարբերակները ծուղակից խուսափելու համար՝
ա) 4.a3    բ) 4.Ձf3    գ) 4.Ձd2    դ) 4.g3:

Leave a comment